Ագրարային համալսարանում ուսանողները պահանջում են ռեկտորի խորհրդական Արշալույս Թարվերդյանի հրաժարականը

Բողոքի ակցիա Ագրարային համալսարանում։

Մի խումբ ուսանողներ իրականացրել են բողոքի ակցիա,  պահանջելով  ռեկտորի խորհրդական Արշալույս Թարվերդյանի հրաժարականը։

Վերջինս մինչ խորհրդականի պաշտոնում նշանակվելը   շուրջ 20 տարի եղել է Ագրարային համալսարանի ռեկտորը։

Ինչպես փոխանցում է Irakanum.am-ի թղթակիցը ուսանողները պնդել են, որ չարաշահումների գլխավոր պատասխանատուն հենց նա է։

Բողոքի ակցիայի ընթացքում ուսանողների հետ հանդիպել է ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, ով խոստացել է, որ իր խորհրդականը՝ Արշալույս Թարվերդյանը հրաժարական կտա։

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments