Դավիթ Սանասարյանն՝ ի պատասխան ԵՊՀ-ի հայտարարության

ԵՊՀ-ն հայտարարությամբ դատապարտել է այսօրվա ասուլիսիս իրենց վերաբերվող մասը ու ինձ մեղադրել քաղաքական անփորձության մեջ։ Ֆեյսբուքյան գրառմամբ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է ԵՊՀ հայտարարությանը, եղ ասվում էր, որ Դավիթ Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն․

«Բան չեմ ասում, շուտով հրապարակային ներողություն են խնդրելու, ու էն խայտառակ ապօրինությունների համար դատարանի առաջ պատասխան չեն կարողանալու տալ։ Դեռ լռում եմ, փաստերը շուտով կներկայացվեն իրավապահ մարմիններին»։

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ առաջիկայում կավարտվեն ԵՊՀ-ում կատարվող ուսումնասիրությունները, որտեղ, ըստ Սանասարյանի, լուրջ խախտումներ կան։

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments