Ռուսաստանի 64 բուհերի ռեկտորների ատենախոսություններում գրագողության դրվագներ են արձանագրվել

Ռուսաստանի Դաշնության բուհերի գրագողության մեջ “բռնված” ռեկտորների ցուցակը գլխավորում է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցևը: Նա գրագողություն է կատարել 100-ից ավելի աղբյուրներից:
Երկրորդ տեղում է Տամբովի պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Ստոմովը, երրորդում՝ Օրլովի պետական համալսարանի ռեկտոր Օլգա Պիլիպենկոն:
Ռեկտորների գրագողության ամենաշատ դեպքերն արձանագրվել են տնտեսագիտության ոլորտում՝ 48%: Դրան հաջորդում են. մանկավարժություն՝ 15,7%, իրավագիտություն՝ 12%, բժշկական գիտություններ՝ 6,1%:
Ռուսաստանի առաջատար փորձագետներն առաջարկում են պաշտոնանկ անել բոլոր այն ռեկտորներին, ում ատենախոսությունում կհաստատվեն հայտնաբերված գրագողության փաստերը:
Աղբյուրն՝ այստեղ