Ռաֆիկ Մկրտչյանը գնաց դեպի հավերժություն…

Այսօր նրանք միասին են. Ռաֆիկը, Այդինը, Եգորը, Վազգենը, Ղուկասը, Արմոն, Սմբատը… ու էլի տասնյակ ընկերները մեր:
Ու էսպես դատարկվում ու պատմություն է դառնում պայքարի բովով անցած մեր ընկերական շրջապատը…
Ախր, ոնց ստացվեց, որ թագավարակն այդ եկավ ու քեզ կպավ: Եթե …
Միակ բանը, որ մենք սովորել ենք կյանքում, դա այն է, որ պատմությունը, կյանքը «եթե»-ներ չունի: Չի ճանաչում: Չի ընդունում: Չի հարգում:
Ու դու հաստատ հիշում ես Այդինի այս տողերը…
Էս է: Էսօրն է` Քրիստոսի ծննդից հաշված` երկու հազար քսան թվականի օգոստոսի տասնյոթը…
Օտարները կկարեկցեն, խորհուրդ կտան, կօգնեն, բայց գնացական են: Մնացականը մենք
ենք` էդ երեքս՝ ԱՍՏՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆ ու ՄԵՆՔ՝ Երկրային թե Երկնային կյանքում՝ կարևոր չէ…
Գագիկ Ներսիսյան ու բոլոր նրանք, ովքեր կարոտելու են քեզ