Սմբատ Գոգյան. Ի՞նչ ենք անելու այն ատենախոսությունների հետ, որոնք իրենցից ներկայացնում են գիտական մառազմ, բայց այնտեղ արտագրություն չկա…

Օգոստոսի 17-ին, ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը  ներկայացրեց  մի քանի ռեկտորի դոկտորական ատենախոսություններում բացահայտված գրագողության դեպքերի հետ կապված զարգացումները:

ԲՈԿ-ի նախագահը, երեկ շատ կարևոր հայտարարություն արեց. ռեկտորների դոկտորական ատենախոսություններում գրագողության փաստերի հետ կապված ոչ մի բովանդակային առարկություն չի եղել։

Բավականին տխուր է Գոգյանի, կրթության և գիտության նախարարության աշխատակից Աիդա Տիգրանյանի ատենախոսության հետ կապված, պատմությունը:  

Ի՞նչ է ստացվում. եթե երկրի օրենսդրությունն անկատար է, եթե գրագողության բացահայտված փաստերի հիմքով վարույթ հարուցելիս, երկրորդական նշանակության խնդիրներ են ծագում, ապա կարելի՞ է արտագրությունների հարցը համարել լուծված: Այստեղ, ակամայից, միտքդ է գալիս Սևակի հանճարեղ տողերը. 

Սա Սպարտա՜ չէ,

Որտեղ դատում էին ու խիստ պատժում գողին

Ո՛չ հափշտակության,

Ո՛չ էլ գողության մեջ խառնըվելու համար,

Այլ լոկ անբավարար ճարպըկությա՜ն՝ բռնըվելո՛ւ համար:
 
Ու այտեղ, առաջ գալիս է Սմբատ Գոգյանի հնչեցրած հարցերի հարցը. իսկ ի՞նչ ենք անելու այն ատենախոսությունների հետ, որոնք իրենցից ներկայացնում են գիտական մառազմ, բայց այնտեղ արտագրություն չկա…
 
ԲՈԿ-ի նախագահն այս հարցի պատասխանը դեռևս չունի: Այս հարցի պատասխանը մենք նույնպես դեռևս չունենք… սակայն երկու բան առնվազն հստակ է.
Առաջին. գիտակրթական ոլորտում այսպես այլևս առաջ շարժվել հնարավոր չէ.
Երկրորդ. Հանձինս Սմբատ Գոգյանի, մենք ունենք, կայացած, սկզբունքային ու ազնիվ պետական գործիչ: Եվ բոլոր նրանք, ում համար կարևոր է Հայաստանի գիտական ներուժի պահպանումն ու զարգացումը, պետք է աջակցի նրան:
 
Գագիկ Ներսիսյան
Facebook Comments