Ռաֆայել Վահանյանը Իսպանիայում նվաճեց նաև բլից շախմատի չեմպիոնի տիտղոսը

Լեգենդրերի բլից մրցաշարում, 8 հնարավորից հավաքելով 6 միավոր և չկրելով ոչ մի պարտություն, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը նվաճեց չեմպիոնի երկրորդ տիտղոսը:
Հիշեցնենք, որ մրցաշարում մասնակցում էին շախմատի աշխարհի լեգենդները՝ Անատոլի Կարպովը, Օլեգ Ռոմանիշինը:
Երկրորդ տեղը , 5,5 միավորով գրավեց Անատոլի Կարպովը:
Երկու մրցաշարերում Ռաֆայել Վահանյանը չկրեց ոչ մի պարտություն և դարձավ կրկնակի չեմպիոն:
Շնորհավորում ենք լեգենդար շախմատիստին:
Facebook Comments