ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մենք այսօր սկսում ենք “Մի լուսանկարի պատմություն” շարքը, որտեղ լուսանկարների միջոցով կներկայացնենք դրվագներ Հայաստանի ճանաչված բուհերի պատմության էջերից։
Այս նկարը գալիս է 1980-ականների սկզբներից։ Կանգնած են ձախից աջ՝ տ․գ․թ․, դոցենտ Ռաֆայել Տռոզյանը, պրոֆեսոր Վաղարշակ Հովսեփյանը, համաշխարհային ճանաչում ունեցող պրոֆեսոր Սերգեյ Ռուդնևը, վարպետ Վարդանը և հիդրավլիկայի ամբիոնի այդ թվերի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Վաչե Թոքմաջյանը։ Նստած են՝ այժմ, տ․գ․դ․, պրոֆեսոր Պարգև Բալջյանը և տ․գ․դ․, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը։ Լուսանկարը կատարված է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 5-րդ մասնաշենքի հարևանությամբ կառուցված հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայի մոտ։
Նրանք կերտում էին մեր երկրի ապագան։
Փառք մեր լեգենդար գիտնականներին ու դասախոսներին։
Փառք XX դարի Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտին։