ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 19

Օրը երկուշաբթի է և մենք շարունակում ենք ներկայացնել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանի դոկտորական ատենախոսությունում տեղ գտած արտագրությունները։ Սակայն, մինչ բուն նյութին անցնելը, հարկ եմ համարում ասել, որ այսօր ես սովորեցի ինչպես պետք է ճիշտ գրել “արհամարհանք” բառը։ Այդ մասին ինձ հայտնեց ֆեյբուքյան անհասցե օգտատերերից մեկը՝ մատնանշելով տեքստում ուղղագրական սխալս։ Դե ինչ, խառը կրթության հետևանքը լավ բանի չէր կարող բերել։ Ուստի շնորհակալություն եմ հայտնել այդ աղջկան։ Եվ սա շատ կարևոր է։ Սովորել ամեն օր, ամեն պահի, նույնիսկ այնպիսի անշնորհակալ գործի ժամանակ, ինչպիսին՝ ռեկտոր Գալստյանի արտագրությունների վերլուծությամբ զբաղվելն է։ Ուր է թե Գագիկ Գալստյանն էլ ուզենար սովորել։ Սակայն, մյուս կողմից,  հիանալ կարելի է, թե ինչպես մարդը, ով մայրենիով երկու նախադասություն չի կարողանում իրար կապել, ռուսերենով դոկտորական ատենախոսություն է գրում։ Ուղղակի ֆանտաստիկա է։ 

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ Գագիկ Գալստյանը չի կարող գրագող լինել։ Կարծում եմ պատճառը հասկացաք։ Եվ այդ մարդն իրեն կարող է թույլ տալ, դիպլոմներ բաժանել գերազանցության։ Ու այսպես, ամեն ինչ սկսում է արժեզրկվել։

Եվ այսպես, գրագողության դրվագ 19․

Ատենախոսության 231-րդ էջում Գագիկ Գալստյանը գրում է․

“Влажностный уход за бетоном условно делится на два периода – предварительный и последующий. Предварительный уход начинается сразу после укладки бетонной смеси и заключается в предохранении свежеуложенного бетона от обезвоживания”.

 Նույն միտք կարող ենք կարդալ այստեղ         

Влажностный уход за бетоном делится на два периода: начальный и последующий. 

Начальный уход, начинается немедленно после оконча­ния укладки бетонной смеси, заключается в предохранении свежеуложенного бетона от прямой солнечной радиации и вредного воздействия ветра тщательным укрытием его влагонепроницаемыми (полиэтиленовой пленкой или рубероидом) ма­териалами.

Ատենախոսության մեկ այլ դրվագում, Գալստյանն առանց որևէ հղման, գրում է հետևյալ ցուցանիշները․

․․․ при дозировке добавки 0,5% от массы цемента – на 25%; при дозировке добавки 0,25% от массы цемента – на 20%.

սակայն արի ու տես, որ դրանք արդեն գրված են եղել այստեղ։ 

Կհանդիպենք վաղը։

Գագիկ Ներսիսյան

 

P.s. Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

Facebook Comments