Մահացել է պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի աղջկա ամուսինը…
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 21-ի կեսգիշերին։ Մհեր Բագրատյանի վարած ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։ Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան վարելիս նա հանկարծամահ է եղել։ Մհեր Բագրատյանն ընդամենը 57 տարեկան էր:
Շուշիի տեխնոլոգիական համալսրանի, Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի աշխատակիցները ցավակցում են պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի ընտանիքին ծանր կորստյան կապակցությամբ: Համբերություն և տոկունություն Ձեզ:
Թող խաղաղություն ու լույս իջնի սիրելի Մհերի հոգուն:
ՇՏՀ ռեկտոր՝ Նվեր Միքայելյան
ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Հովհաննես Թոքմաջյան
ՋՀՀԻ տնօրենների խորհրդի նախագահ՝ Մարտին Հովսեփյան
ՋՀՀԻ տնօրեն Արմեն Բաբայան