Հովհաննես Թոքմաջյանը գրություն է ուղարկել Գագիկ Գալստյանին

Rector.am-ին հայտնի դարձավ, որ այսօր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը գրություն է ուղարկել ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, ԲՈԿ-ի թիվ 030 մասնագիտական խորհրդի նախագահ Գագիկ Գալստյանին, որտեղ, մասնավորապես ասված է.
Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելը և եզրակացություն ներկայացնելը, ԲՈԿ-ը հանձնարարել է տ.գ.դ., պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին, և ինձ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին: Ս.թ. հուլիսի 12-ին, պաշտոնապես դիմել եմ Ձեր ղեկավարությամբ գործող թիվ 030 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար Էմիլ Խաչատրյանին, սակայն Մարինե Ղազարյանի ատենախոսությունը մինչ օրս չեմ ստացել՝ այն իր մոտ չլինելու պատճառաբանությամբ:
Գիտական քարտուղարի մոտ ատենախոսության օրինակի բացակայությունը, ցույց է տալիս թիվ 030 խորհրդի բնականոն գործունեության խաթարված լինելը, ինչը Ձեր՝ խորհրդի նախագահի կողմից, իր պարտականությունների կատարումը ձախողելու օրինակ է:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Հովհաննես Թոքմաջյանին Մարինե Ղազարյանի ատենախոսությունը դեռևս տրամադրված չէ: Ըստ Rector.am-ի աղբյուրների, դա արվում է անձամբ, ռեկտոր Գագիկ Գալստյանի հանձնարարությամբ:
Հիշեցնենք նաև, որ համալսարանի մի քանի պրոֆեսորներ, ընդվզել են ռեկտոր Գալստյանի կողմից իրականացվող այս կամայականությունների դեմ: