Գիտքարտուղար Լևոն Լևոնյանը պիտի պարզաբանի…

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Պետրոս Համբարձումյանը բաց նամակով օրերս դիմել էր բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներին, մի շարք հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու ակնկալիքով այստեղ:

Հարցերից մեկը վերաբերում է թերբեռնված խմբերում նվազեցված ժամաքանակներով պարապմունքներին: Պրոֆեսոր Համբարձումյանը ցանկանում է իմանալ, համալսարանի կողմից ստանձնած պարտավորությունները թերի կատարելու հետևանքով ինչքա՞ն է կազմել պետությանը և վճարովի համակարգի ուսանողներին պատճառված վնասը:

Սակայն այստեղ կա պարզաբանման ենթակա ևս մի կարևոր հանգամանք. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  գիտխորհրդի 17.04.2018թ. որոշմամբ սահմավել են բուհում ուսումնական բեռնվածքի հաշվարկման ժամային նորմերը”: Գիտխորհրդի N01-04/18 արձանագրությունը բաղկացած է 6 էջից: Սակայն առկա է արձանագրության երկու իրար հակասող 6-րդ էջ:

Դրանք երկուսն էլ թվագրված են նույն ամսաթվով՝ 17.04.2018թ, ստորագրված են նույն անձի՝ գիտական քարտուղար Լևոն Լևոնյանի կոմից և վավերացված են Համալսարանի կնիքով:

Ընդ որում, հենց այդ էջի վրա է գրառված թերբեռնված պարապմունքներին վերաբերող չափաքանակները:

Մի դեպքում որպես նորմ սահմանված է,  “…մինչև 4 ուսանող ունեցող խմբերում բեռնվածքը սահմանվում է 25% -ի չափով”, իսկ մյուսում՝ “…մինչև 3 ուսանող ունեցող խմբերում բեռնվածքը սահմանվում է 50% -ի չափով”:

Ակնհայտ է, որ դրանցից մեկը կեղծ է:

Նվազեցված տոկոսով վարձատրման պրակտիկայի կիրառումը՝ հակաօրինական է։

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևավորման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ կրթական ծրագրերով բուհին  տրամադրվող գումարը ներառում է ուսումնական պլանով նախատեսված պարապմունքները: Փաստորեն կիրառելով նվազեցված տոկոսով վարձատրման պրակտիկան, ստացած գումարի դիմաց իր կողմից ստանձնած պարտավորությունների մի մասը Համալսարանը չի իրականացրել՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: Ուստի, չպարապված դասաժամերի դիմաց  ստացված գումարները ենթակա են հաշվարկման, որպեսզի հետագայում ետ վերադարձման ՀՀ պետական բյուջե:

Նույնը վերաբերում է նաև վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին: Չպարապված դասաժամերի դիմաց ստացված գումարները ենթակա են հաշվարկման, որպեսզի հետագայում ետ վերադարձման վճարովի ուսուցմամբ սովորող ուսանողներին նույնպես:

Գիտքարտուղար Լևոն Լևոնյանը պետք է պարզաբանում տա, ե՞րբ, ինչո՞ւ և ո՞ւմ հանձնարարությամբ է փոխվել գիտխորհրդի որոշումը:

Այս հարցի պատասխանը լույս կսփռի շատ հարցերի վրա:

Սպասենք հետագա զարգացումներին:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments