ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՇՈՒՇԻՈՒՄ…

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի ընտանիքի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում առաջին անգամ բացվելու է Անատոլի Պապյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցուցահանդես:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը: Նա նշել է, որ ցուցահանդեսին ներկայացված են նկարչի ստեղծագործական ընթացքի տարբեր շրջանների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնց մեծ մասն իր ընտանիքի սեփականությունն է:
«Անատոլի Պապյանը ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ, դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում իրենց անմիջականությամբ, անհատի խոհերի ու ապրումների արտահայտման մեծ վարպետությամբ: Գեղանկարներին բնորոշ են կուռ կառուցվածքը, զուսպ միջոցներով մեծ արտահայտչականության հասնելու կարողությունը»,- ասել է Լ. Գասպարյանը:
Աղբյուրն` այստեղ
Facebook Comments