Խոսում են թվերը. ռեկտոր Գալստյանի գահավիժումը: Դրվագ 2. Բուհի գործունեությունից եկամուտները (սեփական) նվազել են 2 — 4 անգամ

Հովհաննես Թոքմաջյանը ճարտարապետաշինարարական համալսարանը ղեկավարել է 2006-ից` մինչև 2014 թվականը: Նրան փոխարինել է Գագիկ Գալստյանը, ով ղեկավարում է բուհը 2014 թվականից` մինչ օրս:

Բուհի սեփական եկամուտների համեմատականը՝ 2012, 2017 և 2018թթ.

Բուհի սեփական եկամուտները, որտեղ ներառված չեն պետական բյուջեից և ուսման վարձերից մուտքերը, ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2012թ. կազմել են 282,6 մլն դրամ:

Ռեկտոր Գալստյանի  պաշտոնավարման՝ 2018թ., դրանք կազմել են 159,97 մլն. դրամ:

Բուհի սեփական եկամուտների համեմատականը՝ 2011թ. և 2018թ.

Եթե հաշվի առնենք, որ 2018թ. եկամուտներից՝ 16,1 մլն դրամն առաջացել է Թոքմաջյանի պաշտոնավարման տարիներին ձեռք բերված գույքի վաճառքից, ապա ռեկտոր Գալստյանի պաշտոնավարման տարիներին այդ ցուցանիշի անկումը կազմում է 50,1%:

Եթե համեմատենք 2011 թ. (երբ բուհի սեփական եկամուտները առավել բարձր են եղել՝ 548,97 մլն դրամ) և 2018թ. ցուցանիշները, ապա պատկերը շատ ավելի վատն է. բուհի եկամուտները 2011թ. համեմատ նվազել են շուրջ 4 անգամ: 

Այսպիսին է ռեկտոր Գալստյանի անփառունակ կառավարման տարիների հերթական խայտառակ էջը:

Կայքի վերլուծական կենտրոն

 

Facebook Comments