Տեղի ունեցավ ռեկտոր Գալստյանի դեմ դատական գործով հերթական նիստը

Նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ընդդեմ ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի  “Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան” հիմնադրամի դուրս գրված և որպես մետաղի ջարդոն վաճառված մամլիչի շուկայական գինը համալսարանին փոխհատուցելու պահանջի մասին գործով դատական հերթական նիստը:

Ռեկտոր Գագիկ Գալստյանից (նաև նրա անունից հանդես եկող պրոռեկտոր Մարինե Ղազարյանից) ստացված ապացույցների համադրման ժամանակ,  պարզվել է գործին առնչվող նյութերի էական անհամապատասխանություններ, այդ թվում որպես մետաղի ջարդոն հանձնված գույքի կազմի մասով:

Գործարքի մանրամասները պարզելու և համալսարանին պատճառած վնասի չափը որոշելու նպատակով, հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց, գործում որպես վկա ներգրավել շուրջ մեկ տասնյակ անձանց:

Դատարանը տեղեկացրեց գործում՝ որպես 3-րդ անձ ներգրավված ճարտարապետաշինարարական համալսարանին, որ իրենք պետք է հիմնավորեն բուհից օտարած մամլիչների և հաստոցների դուրս գրման օրինականությունը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2020թ. փետրվարի 27-ին:

Հիշեցնենք, որ ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից, համալսարանի հաշվեկշռից դուրս են գրվել մամլիչներ և հաստոցներ:

Դրանցից մեկը՝ 100 տ մամլիչն, օտարվել է որպես մետաղի ջարդոն, առանց պարզելու մամլիչի մակնիշը, պիտանելիության աստիճանը, զանգվածը:

Ընդ որում՝ պետական միջոցներով գնված գույքը, դուրս գրվելուց հետո, չի օտարվել աճուրդային եղանակով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 

Ստեղծված իրավիճակում, ոտնահարվել է Համալսարանի շահը:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, գտնելով, որ անհրաժեշտ է, որպես հասցված վնասի փոխհատուցում` Համալսարան մուտքագրել մետաղի ջարդոն հանձնված սարքերի շուկայական գինը, դիմել է դատարան՝ հարցի հետագա ընթացքը լուծելու համար:

Հաստոցների դուրս գրման մասին կարող եք կարդալ այստեղ

Դատական նիստին ներկա էին մի քանի ճանաչված պրոֆեսոր:

   

Facebook Comments