…իսկ X պատվիրանն ասում է՝ “Կեղծ վկայություն մի տուր”. Սամվել Բեկթաշյան

Իմաստուն չինացին՝ Չինաստանը զարգացնելու համար 20 տարի իր բյուջեի ահռելի մասը ուղղորդեց կրթական ոլորտին, և արդյունքում ունեցավ աշխարհի հզորագույն պետությունը: Համոզված եմ և գիտեմ, որ պլագիատով ռեկտոր դառածին, առնվազն պատժել են չինական ձևով:

Իսկ մենք՝ հիմա, երբ ունենք գերխնդիր ձեռք-ձեռքի տալով օբյեկտիվորեն արժևորենք մարդկային ու մասնագիտական որակները, ժամանակի հրամայականն է, առանց հապաղելու ազատվել կեղծ ռեկտորից, կրթության ոլորտի քաղաքականությունը որոշող պաշտոնյաներից:

Ակնհայտ ճշմարտություն է, որ կրթության ոլորտի քաղաքականություն ապահովող պաշտոնյաներն ակամա  օրինակ են հանդիսանում ուսանողի ու շարքային դասախոսի համար: 

Եվ հիմա, երբ հասունացել է արատավոր երևույթներից ազատվելու ժամանակը, որոնցից մեկը պլագիատն է, երբ երկրի վարչապետը ներկայացնում է կրթության ռազմավարությունը, որտեղ տեղ չպիտի ունենա գրագողությունը, երբ կրթության նախարարը, հայտարարում է, որ Հայաստանում չպիտի լինի գրագող ռեկտոր, երբ նույն տեսակետը՝ մի քանի ամիս առաջ հնչեցնում է ԱԺ կրթության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, հանկարծ, առժամանակ հետո, նույն պատգամավորը՝ ԱԺ բարձր ամբիոնից հակասելով ինքն իրեն, նախարարին և վարչապետին, հայտարարում է տրամագծորեն հակառակ տեսակետ և մենք ակամայից հայտնվում ենք «Ծուռ հայելիների աշխարհում» (այստեղ):

ԱԺ ամբիոնից, պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ելույթի վտանգավորության աստիճանն առնվազն ունի երկու բաղադրիչ.

-կա տվյալ պաշտոնյայի ատենախոսությունում գրագողությունը մատնանշող և հիմնավորող անձ: Պատգամավոր Հովհաննիսյանն իր ելույթում պոտենցիալ հանցագործին թողած, մեղադրում է փաստերը ներկայացնող անձին ու նրա հնարավոր մոտիվները:

-Պատգամավոր Հովհաննիսյանն իր ելույթով ապակողմնորոշում է հանրությանը, որ իբր գրագողությունը որակող չափորոշիչներ մեր երկրում չկան, որով և հաստատում է իր կողմից հովանավորվող պոտենցիալ հանցագործներին:

Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ օրենսդիրը, իր գործելակերպով և իրարամերժ գաղափարներուվ, լուրջ կասկածի տակ է դնում երկրի վարչապետի այս ոլորտում իրականացվող կուրսը:

Քանի որ երևույթը կործանարար է և ճակատագրական (Չինաստանը մեզ օրինակ), հապաղումը գրագող ռեկտորներից ազատվելու համար, հղի է համապարփակ կործանարար հետևանքով:

Չպատժված յուրաքանչյուր ռեկտոր, ով բռնվել է գրագողության մեջ, նոր հանցագործությունների աղբյուր է: 

Կրոնագետ պատգամավորին հարկ է հիշեցնել Քրիստոսի խոսքերը. «Չես կարող ծառայել և Մամոնային և Աստծուն»:

«Golgotha» օպերացիայի եզրույթներից մեկը հետևյալն է. «Երբ հանցագործին կարգում ես իշխանավոր և ներկայացնում հասարակությանը՝ որպես բարեգործ, փոշիանում են բոլոր արժեքները»:

Ահավասիք, գործ ունենք նման դեպքերից մեկի հետ. ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը (ոմանք նրան որպես բարեգործ են ներկայացնում) ում ատենախոսության մեջ գրագողությունը երկու ամիս առաջ հաստատվել է համապատասխան հանձնաժողովի եզրակացությամբ, և այդ մասին խոսվում է ավելի քան 3 տարի, ոչ միայն անմիջապես պաշտոնանկ չի արվել, այլև հավակնում է վերարտադրվել (ծան. Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. նոյեմբերի 19-ին):

Սրանով մեզ իրավունք ենք վերապահում ասել, որ Գագիկ Գալստյանը հովանավորվում է ոչ պետականանպաստ ուժերի կողմից:

 

Սամվել Բեկթաշյան

Հայաստանում՝ թաքնագրության հիմնադիր, ճանաչված ֆիզիկոս, փոխգնդապետ, արցախյան գոյամարտում՝ ջոկատի հրամանատար 

Facebook Comments