2014թ. հոկտեմբերի 31. ճարտարապետաշինարարական համալսարանի պատմության սև էջ

5 տարի առաջ հոկտեմբերի 31-ին, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների նորընտիր խորհուրդը ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրեց Գագիկ Գալստյանին:

Համալսարանի վերնախավը գոհ էր:

Իմանալով ուսումնագիտական ոլորտում Գագիկ Գալստյանի սահմանափակ կարողությունները, նրանցից շատերը կարծում էին, որ ամենամոտ ապագայում իրենց ձեռքը կվերցնեն բուհի կառավարման լծակները և կվայելեն այն հսկայական ժառանգությունը, որն առաջացել էր նախկին ռեկտորի կառավարման տարիներին:

Սակայն նրանց դառը հիասթափություն էր սպասվում: 

Գագիկ Գալստյանը պրոռեկտոր նշանակեց բուհի հետ որևէ առնչություն չունեցող Մարինե Ղազարյանին: Նրան վստահվեց համալսարանի կառավարման հիմնական լծակները: Համալսարանի ադմինիստրատիվ գրեթե բոլոր օղակներում նշանակվեցին դրսից բերված, հիմնականում՝ թույլ, սակայն նոր ռեկտորին նվիրված կադրեր:

Համալսարանից սկսեցին հեռանալ կարող ուժերը: 

Եվ այսօր, ռեկտորի պաշտոնում Գագիկ Գալստյանի ընտրվելուց 5 տարի անց, համալսարանում վտանգված են զարգացման գրեթե բոլոր գործընթացները:

Առաջիկա օրերին կներկայացնենք Գագիկ Գալստյանի պաշտոնավարման տարիների պաշտոնական վիճակագրության տխուր պատկերը:

Rector.am-ի աղբյուների համաձայն, Գագիկ Գալստյանին դեռևս չի հաջողվում, իշխանության վերնախավում համաձայնություն ստանալ իր հետագա պաշտոնավարման համար:

Եվ բորոր նրանք, ովքեր դեռևս մտածում են ապահովել ռեկտոր Գալստյանի վերարտադրությունը, պիտի հստակ գիտակցեն, որ հասարակությունը դա չի հանդուրժելու:

Ճարտարապետաշինարարական համալսարանում ավարտվում է Գագիկ Գալստյանի պաշտոնավարման անփառունակ ժամանակաշրջանը: Ռեկտորի պաշտոնում նրան մնաց աշխատել ընդամենը 18 օր:

 

 

 

Facebook Comments