Գրագող դոկտորը՝ դոկտորանտների գիտական խորհրդատու. BUH.AM

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի գրագող լինելն՝ արդեն հաստատված փաստ է: Այս մասին գրում է BUH.AM-ը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29.08.2019թ. N575-Ա/2 հրամանով սեղծված հանձնաժողովի եզրակացությամբ, գրագողության փաստերից բացի, հաստատվել է նաև, որ ռեկտորի դոկտորական ատենախոսության գիտական 3 նորույթից 2-ը կրկնում է թեկնածուականը:
Եվ այս մարդը, ով վերը նշված բացահայտումներից հետո՝ անմիջապես պետք է պաշտոնանկ արվեր, ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև՝ մնալ դոկտորանտների գիտական խորհրդատու:
Ի՞նչ կարող է տալ գրագող, չկայացած ռեկտորն իր դոկտորանտներին:
Գիտության և կրթության բնագավառում՝ ՈՉԻՆՉ:
Սակայն վնաս՝ ինչքան ասես: Հաստատ:
Նրանց երիտասարդ, դեռևս վերջնականապես չձևավորված հոգիներում՝ սկզբունքների, պարկեշտության, երախտագիտության և ոգեղեն արժեքների գերակայությանը, ամենայն հավանականությամբ, կփոխարինեն երեսպաշտությունը, քծնանքը, փոքրհոգությունը, այլ արատավոր երևույթներ:
Ցավոք, դրանց առաջին դրսևորումներն արդեն առկա են:
Եվ մեր երիտասարդ մասնագետների մերձավորները, և առաջին հերթին՝ ամբիոնի վարիչներն, ովքեր կոչված են հեռու պահել նրանց հնարավոր այդ փորձությունից, իրենք են իրենց կեցվածքով ուղղորդում նրանց այդտեղ:
Լրջանալու պահն է:
Գագիկ Գալստյանի պաշտոնավարման մայրամուտին, գոնե, մտածեք այս մասին:
Պետրոս Համբարձումյան
տեխնիկակական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Աղբյուրն՝ այստեղ