Երբ փաստարկներին փոխարինելու է գալիս “ԲԱԺԱԿԱՃԱՌԸ” …

Միշտ կողմնակից եմ եղել, երբ մտերիմները սատար են կանգնում ընկերոջը: 

Նույնիսկ այն դեպքում, երբ ընկերը ՍԽԱԼ Է …

Պարզապես ընկերոջդ օգտակար լինելու համար, պետք է մտածես՝ թե ինչպես չանցնել այն սահմանը, երբ արածդ կամ ասածդ,  “ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ” կարող է դառնալ ընկերոջդ գլխին:

Ահավասիկ, Rector.am -ում 14.11.2019թ. տպագրված՝ “Գրագող դոկտորը՝ դոկտորանտների գիտական խորհրդատու” հոդվածի վերաբերյալ երկու տասնյակ անդրադարձ է եղել: Մենք կանդրադառնանք դրանցից երկուսին՝ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի և Շինարարների միության խորհրդի անդամ Մարինա Չատինյանի գրառումներին:

Մարինա Չատինյանը գրում է.

 Галстян Гагик, один из самых порядочных, честных и профессиональных людей в этой стране !

Хватит лить грязь на достойнейших людей !

Министр ничтожество, который не сделал для образования , культуры и….. НИЧЕГО !

Работу ректора не ему оценивать ! 

Моё глубокое уважение, замечательному Ректору и БОЛЬШОМУ ЧЕЛОВЕКУ, ГАЛСТЯНУ ГАГИКУ !!!

Ուրեմն ի՞նչ, տիկին Չատինյան, նախարարն իրավունք չունի՞ ստեղծելու հանձնաժողով ռեկտորի ատենախոսության մեջ առկա գրագողության փաստերի հավաստիություն ստուգելու համար:

Թե՞ իրավունք չունի հայտարարելու, որ յուրաքանչյուր ոք, ում ատենախոսությունում գրագողության դեպք հայտնաբերվի՝ կլքի այդ պաշտոնը:

Երբ ռեկտոր Գագիկ Գալստյանը գրագողությամբ է զբաղվում, դա արժանապատի՞վ մարդու արարք է, իսկ երբ դա բացահայտվում է և խոսվում է այդ մասին՝ դա նշանակում է  “лить грязь на достойнейших людей” ?

Ես Ձեզ ճիշտ ե՞մ հասկացել:

Կներեք, բայց Ձեր գրածը՝ տրամաբանությունից դուրս, հակապետական դրսևորումներով էմոցիոնալ խոսք է, որը միայն վնաս կարող է բերել Ձեր ընկեր Գագիկ Գալստյանին:

Պակաս անտրամաբանական չէ նաև Մկրտիչ Մինասյանի գրառումը.

“Գագիկ Գալստյանը բարձրակարգ շինարար է, հիանալի մարդ ու ընկեր,որը յուրաքանչյուր գործ կատարում է մեծ նվիրումով,որտեղ էլ որ աշխատելիս լինի եվ շատ ամոթ նրանց որ նման մարդու մասին չարախոսում են”։

Ճարտարապետների միության հարգարժան նախագահը, փոխանակ փորձի, ինչ-որ կերպ, ծածկել ընկերոջ խայտառակությունը, ամոթանք է տալիս նրանց, ովքեր ասում են այդ մասին:

“Կուռ” տրամաբանություն է: 

Եվ չկա մեկը, մի իսկական ընկեր, ով սթափ կգնահատի իրավիճակն ու կասի քեզ. ԴՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՍ:

Բայց ի՞նչ կարող ես անել, Գագիկ Գալստյան՝ քո շրջապատը սա է:

Գագիկ Ներսիսյան

 

Facebook Comments