Գրագողությունը տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում. Դրվագ 3

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի “Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)” դոկտորական ատենախոսության 2.1. ենթագլուխը՝ “Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության նշանակությունը” հիմնականում արտագրված է “Public Participation, Mayoral Control, and the New York City Public School System¦, Marco A. Castillo, Journal of Public Deliberation 10-25-2013 Volume 9|Issue 2 New York City College of Technology — CUNY, mcastillo@citytech.cuny.edu” ( այստեղ), որն օգտագործված գրականության ցանկում նշված չէ:
ՀՀ լիազոր մարմնի ղեկավարը՝ Նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցող գործընթացների մասին, ասել է.
“Բուհ-ում նորմալ գործընթացներ են, առողջացման գործընթացներ են գնում, բնականաբար, դա որոշակի դիմադրություն պետք է առաջացնի, բայց եթե դասախոսները կոնկրետ հարցեր են բարձրացնում, նախարարությունն անպայման այդ կոնկրետ հարցերին կանդրադառնա”: ( այստեղ):
Սակայն նախարար Արայիկ Հարությունյանը ոչինչ չի ասել, ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական ատենախոսությունում բացահայտված գրագողության դեպքերի մասին:
Այսինքն, նախարարը համարում է, որ համալսարանի ռեկտոր կարո՞ղ է աշխատել գրագողության մեջ “բռնված” անձը:
Այլ կերպ ասած, գրագողը բուհում կարո՞ղ է ինչ-որ նորմալ գործընթացներ իրականացնել:
Սա որևէ քննադատության չենթարկվող մոտեցում է և լուրջ մտորումների տեղիք է տալիս:
Գագիկ Ներսիսյան