ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏՈՒԳԵՆ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Այսպիսի որոշում է կայացրել ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան (մանրամասներն՝ այստեղ

Ստուգումները կսկսեն նախարարի տեղակալներից և նախարարության ստորաբաժանումների ղեկավարներից։

Գրագողության դեմ ստուգման կենթարկվեն ոլորտի բոլոր պաշտոնյաները։ Այն կիրականացնի ՌԴ ԿԳՆ գիտական և գիտակրթական կադրերի որակավորման դեպարտամենտը։

Մինչդեռ Հայաստանում այս հարցը դեռևս ոչ ոքի չի հետաքրքրում։ Մասնաորապես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով դոկտորական ատենախոսությունում տասնյակ արտագրություններ է արել ( այստեղ, այստեղայստեղայստեղայստեղայստեղայստեղայստեղայստեղայստեղ), դեռևս շարունակում է անհոգ պաշտոնավարել՝ իրականացնելով նաև ԲՈԿ-ի թիվ 30 մասնագիտական խորհրդի նախագահի լիազորությունները։

Սա առնվազն անարգանք է բարի ավանդույթներ ունեցող բուհի պատմության նկատմամբ։

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments