Գագիկ Ներսիսյանի ստացած նոր բալասանը կկոչվի “Ռ ՎԱՀԱՆ Յան”

Գյուտը վերաբերում է բնաբուժության ոլորտին: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ներսիսյանի ստացած նոր բալասանը կանխարգելում է վաղաժամ ծերացումը, օգտակար է լյարդի ախտահարումների, քաղցկեղային բջիջների զարգացումը կասեցնելու, սրտանոթային հիվանդությունների և իմունային համակարգի ակտիվացման համար:

Այսօր այն ներկայացվել է ՀՀ մտավոր սեփականության գործակալություն՝ գյուտի արտոնագիր ստանալու համար: Նարինե Ֆարսիյանը այս խնդրի շուրջ զրուցում է գյուտի հեղինակի հետ.

Պարոն Ներսիսյան, ե՞րբ  մտահաղացաք ստեղծել այսպիսի բալասան, և ի՞նչ է այն իրենից ներկայացնում.

-Ոչ ոք չգիտի, թե ստեղծագործելիս, ե՞րբ և ինչո՞ւ է գալիս մտահաղացումը: Հավանաբար դա դուրս է մարդու կողմից ընկալման հնարավորությունից և կապված այլ, դեռևս անհայտ պատճառների հետ: Ստեղծված բալասանը, համակցված սննդային հավելում է և պարունակում է նռան կորիզայուղ, հավակատարի ու կաթնափուշի սերմնայուղ: Օգտագործված բոլոր յուղերը ստացվել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մեր լաբորատորիայում: Ստացված հավելումը բացարձակ բնական է և չունի հակացուցում: Ներկայումս այն փորձարկում է անցնում Հայաստանում և ԱՄՆ-ում՝ կամավորների կողմից:

  —Հայտնի է, որ ստացված բալասանը կոչվում է “Ռ ՎԱՀԱՆ ՅԱՆ”: Ինչո՞ւ…

— Ստացված նյութը օնկոպրոտեկտոր է, բայց նաև՝ կարդիոպրոտեկտոր, ու նաև՝ իմունոպրոտեկտոր: Դա կարծես մարդուն պաշտպանող “ՎԱՀԱՆ” լինի: Անվան մտահաղացումը սա է: Ու եթե “վահան”, ապա միայն հայկական ծագումով, այսինքն “Յան“… իսկ ինչո՞ւ “Ռ“… որովհետև, այդ տառով է սկսվում Ռաֆայել Վահանյան երևույթը, ով 68 տարեկան հասակում, ասեմ, որ ես էլ եմ այդքան, երեկ կարողացավ, Իսպանիայում տեղի ունեցող լեգենդների երկու մրցացշարերում դառնալ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, երկու տասնյակ պարտիա խաղալ ու ոչ մեկում չպարտվել… միթե սա իսկսկան  “ՎԱՀԱՆ” չէ: Դառնալ կրկնակի չեմպիոն, և երկու դեպքում էլ, հաղթել ու իրենից ետ թողնել աշխարահռչակ Անատոլի Կարպովին… Չէ, էլ չեմ ուզում և պետք էլ չէ, որևէ այլ մեկնաբանություն անել՝ պարզապես պաշտպանիչ միջոցը նվիրվում է աիրելի ընկերոջս:

Սա նաև խորհրդանշանակական է բոլոր նրանց համար, ովքեր 70 տարեկանում էլ շարունակում են մտածել ու արարել…

Նարինե Ֆարսիյան  

Facebook Comments