ICOLD-ի և IAHR -ի հետ համագործակցության դադարեցումը՝ որպես ռեկտոր Գագիկ Գալստյանի ապաշնորհ կառավարման արդյունք

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից կատարած կամայականությունների մասին շատ է գրվել: Երբեմն նրա գործողություններն այնքան անտրամաբանական են լինում, որ նույնիսկ դժվար է լինում հավատալ, որ նա ունակ է նման քայլեր անելու:  Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Գագիկ Գալստյանը կոմպենտետ չէ ճարտարապետաշինարարական համալսարանը ղեկավարելու համար: Հաճախ նրա որոշումները հիմնված են լինում կամակորության, ատելության, ինչ որ մեկին հաճոյանալու, անձնական վրեժխնդրության, ու նման զգացումների վրա:

Որպես անձնավորություն, Գագիկ Գալստյանն անսահման հեռու է և կրթությունից և գիտությունից: Ավելին, նա չի ընկալում գիտության կարևորության դերը համալսարանի զարգացման գործում: Դրա ապացույցներից է նաև ICOLD և IAHR  միջազգային ճանաչված կազմակերպությունների համագործակցության խզումը համալսարանի հետ, 2014թ.-ին, անմիջապես այն բանից հետո, երբ իրեն տրվեց բուհը ղեկավարելու լիազորությունը (այստեղ):

Որպեսզի հասարակության համար պարզ լինի, թե ինչ կարևոր է Հայաստանի համար միջազգային այդ հզոր կազմակերպությունների հետ համագործակցությունը, որոշեցինք պատրաստել այս նյութը:

Բոլորը գիտեն, թե ինչպիսի նշանակություն ունեն մեր երկրի համար ջրային ռեսուրսները: Հայաստանում այսօր գործում է 80 և ավելի մեծ ու փոքր ջրամբար, որոնցից 17-ը՝ խոշոր են, հիմնականում՝ բարձր պատվարներով, որոնք ինժեներական մշտական հոգածության կարիք ունեն և հսկայական վտանգ են ներկայացնում հնարավոր վթարների դեպքում: Մենք ունենք նաև բազմաթիվ մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք անհրաժեշտ լինելով մեր երկրի համար, բնապահպանական որոշակի խնդիրներ են առաջացնում: Վերջապե, մենք ունենք Սևանա լճի պրոբլեմ:

Սա է պատճառը, որ տասնամյակներ շարունակ, ջրային ոլորտի մասնագետները Հայաստանում ունեցել են մեծ հեղինակություն: Դեռևս խորհդային տարիներին, նաև հայ հիդրոշինարարներն էին նախագծում, հետազոտում ու կառուցում խոշորագույն հիդրոկառույցներ Սիբիրում և Աֆրիկայում, Հյուսիսային Կովկասում ու Կուբայում, ամբողջ աշխարհում:

Հիդրավլիկական հետազոտությունների հայկական դպրոցի հիմնադիրն ու ղեկավարը, ակադեմիկոս Իվան Եղիազարովն էր՝ լեգենդար Վոլխովի ՀԷԿ-ի կառուցողներից  և ԳՈԷՌԼՈ-ի հեղինակներից մեկը: Հենց Եղիազարովի անմիջական մասնակցությամբ է ստեղծվել Հիդրավլիկական հետազոտությունների միջազգային ասոցիացիան՝ նույն IAHR-ը, ինչը ստալինյան ժամանակաշրջանի համար բացառիկ օրինակներից էր: 

Պոլիտեխնիկի հիդրավլիկայի ամբիոնը, լավագույններից մեկն էր Խորհրդային Միությունում: Սակայն, Եղիազարովի մահվանից հետո, մինչև 1988 թվականը, Հայաստանի մասնագետներից ոչ ոք չէր կարողանում ընդգրկվել ոչ միայն IAHR-ի, այլ նաև՝ դրա Սովետական ազգային կոմիտեի կազմում: Վրաստանից ու Ադրբեջանից ընդգրկված մասնագետներ կային, Հայաստանից՝ ոչ: Միայն 1988 թվականին  IAHR-ի Սովետական ազգային կոմիտեի կազմում,  հաջողվեց ընդգրկվել, այն ժամանակ դեռևս տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Թոքմաջյանին և տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Գաբայանին: Մեկ տարի անց՝ 1989 թ. Հովհաննես Թոքմաջյանն ընտրվեց IAHR-ի Սովետական ազգային կոմիտեի երիտասարդական ստորաբաժանման նախագահ: Սակայն, Բարձր պատվարների ICOLD միջազգային խոշորագույն գիտական կազմակերպության մուտքը, Հայաստանի ներկայացուցիչների համար մնում էր փակ: Պետք էր սպասել ևս 22 տարի: Միայն 2011թ., Լյուցեռնի գագաթաժողովում՝ Հայաստանին կնդունեն ICOLD-ի լիիրավ անդամ ու կգրանցվի ICOLD-ի Հայաստանի կոմիտեն՝ որը կգործի Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանում: Սակայն, այն կգործի ընդամենը 3 տարի, մինչև Գագիկ Գալստյանի կողմից ռեկտորի պաշտոնն ստանձնելը…

2014թ., ռեկտոր Գագիկ Գալստյանի վոլյունտարիստական գործունեության հետևանքով, կդադարեցվի համագործակցությունը ICOLD և IAHR կազմակերպությունների հետ: 

Մենք Ձեզ կպատմենք ICOLD-ի և IAHR-ի  հետ համալսարանի համագործակցության այդ երեք տարիների մասին: Այն մասին, թե ինչպիսի նշանակություն ուներ այդ համագործակցությունը համալսարանի ու նաև մեր երկրի միջազգային գիտական վարկանիշի վրա, ինչպիսի կարևոր դեր այն ունեցավ մեր բուհի համար՝ եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու գործընթացում:

Լյուցեռնի ICOLD 79-րդ գագաթաժողվը, 3 հունիսի 2011թ.

Եվ այսպես, ICOLG -ի մասով ամեն ինչ սկսվեց Լյուցեռնից: Շվեյցարիայում գումարվել էր ICOD-ի 79-րդ գագաթաժողովը, որը գրանցեց Բարձր պատվարների Հայաստանի կոմիտեն:

Կոմիտեի նախագահ ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը, իսկ Գլխավոր քարտուղար՝ տեխնիկական գիտությունների դոկտոր (այն ժամանակ՝ թեկնածու) Վաչե Թոքմաջյանը: 

IAHR-ի կազմակերպության Հայաստանի ազգային ասոցիացիայի նախագահն էր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, իսկ Գլխավոր քարտուղարը՝ տեխնիկական գիտությունների դոկտոր (այն ժամանակ՝ թեկնածու) Արմինե Սիմոնյանը: 

Հիդրոտեխնիկայի բնագավառում Հայաստանի համար սկսվեց արգասաբեր աշխատանքի ու համագործակցության ժամանակաշրջան:

  ICOLD 79-րդ գագաթաժողովի գումարման շենքը, 3 հունիսի 2011թ.
ICOLD 79-րդ գագաթաժողովում քվեարկվում է Հայաստանի կոմիտե գրանցելու մասին հարցը: 3 հունիսի 2011թ.
ICOLD 80-րդ գագաթաժողով, Ճապոնիա, Կիոտո, 5 հունիսի 2012թ.

                                  Ճապոնիայում ICOLD-ի 80-րդ գագաթաժողովին Հայաստանի պատվիրակությունը հանդես եկավ ծանրակշիռ գիտական զեկուցումներով: 

 

 

 

 

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի , Ինդոնեզիայի, Բուրկինա Ֆասոյի պատվիրակությունների հետ: Կիոտոյի գագաթաժողովում ICOLD-ի նախագահ ընտրվեց Բուրկինա Ֆասոյի ներկայացուցիչ Ադամ Նամբրեն: Այլընտրանքային ընտրության ժամանակ որոշիչ դեր ունեցավ հենց մեր պատվիրակության քվեարկությունը: Ադամ Նամբրեն ICOLD-ի նախագահի պաշտոնում մնաց մինչև 2015թ.:

ICOLD նախագահ Ադամ Նամբրե, պրոռեկտորներ Սեդրակ Սեդրակյան, Արեստակ Սարուխանյան, Կիոտո, 2012թ.

Ադամ Նամբրեի և Հայաստանի պատվիրակության անդամների հարաբերությունները միշտ մնացին շատ ջերմ ու ընկերական: 

նախագահ Ադամ Նամբրեն հանդես է գալիս ծրագրային ելույթով: Կիոտո, 2012թ.
ICOLD-ի նախագահ Ադամ Նամբրեն Հայաստանի կոմիտեի գլխավոր քրտուղար Վաչե Թոքմաջյանի հետ: Կիոտո, 2012թ.

Ադամ Նամբրեի անձնական նախաձեռնությամբ, ICOLD-ի Հայաստանի կոմիտեին ուղարկվում էր ICOLD -ի գիտական տեղեկատվության ողջ փաթեթը:  

 

 

 

 

 

Կիոտոյում հայ մասնագետների ձեռքբերումների ու առաջիկա ծրագրերի մասին ներկայացրեց ICOLD-ի Հայաստանի կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը: Համաշխարհային հսկաների հետ համատեղ քայլելու ջրային ոլորտի մեր մասնագետների համար ճանապարհը բաց էր…

Լիագումար նիստից առաջ: Կիոտո, 2012թ.

ICOLD-ի գլխավոր քարտուղար Դե Վիվոն (Ֆրանսիա) ICOLD-ի Հայաստանի կոմիտեի գլխավոր քարտուղար Վաչե Թոքմաջյանի հետ, Կիոտո, 5 հունիսի, 2012թ.

 

ICOLD-ի Ազգային կոմիտեների գլխավոր քարտուղարների պլենար նիստից առաջ: Կիոտո, 4 հունիսի, 2012թ. 

 

ICOLD Կիոտոյի գագաթաժողովի փակման արարողությունից:

Հաջորդ՝ 81-րդ գիտաժողովը տեղի ունեցավ 2013թ. օգոստոսի 12-15-ին՝ Սիեթլում: Հայաստանի պատվիրակությունն ընդլայնվել է: Կիոտոյի մասնակիցներին միացել են տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Սիմոնյանը: 

ICOLD 81-րդ գագաթաժողով, ԱՄՆ, Սիեթլ, 12-15 օգոստոսի 2013թ.
ICOLD-ի գագաթաժողվի լիագումար նիստում 
COLD նախագահ Ադամ Նամբրեն ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ: ԱՄՆ, Սիեթլ, 2013թ.

Սիեթլում գագաթաժողովի մասնակիցներն այցելում են Բոինգի գործարան: Պարզվում է, որ մեր բուհի շուրջ 40 շրջանավարտ է աշխատում աշխարահռչակ այդ գործարանում: Իմանալով, որ գագաթաժողովի պատվիրակության կազմում է ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, նրա հետ հանդիպում է գործարանի հետազոտական սեկտորի ղեկավարը: Հանդիպման արդյունքում, համալսարանի հետ համագործակցության նոր հեռանկարներ է ուրվագծվում: Պրոֆեսոր Սարուխանյանը երկար ժամանակ ուսումնասիրում էր “Բոինգ 787” նոր սերնդի ինքնաթիռը: Կանցնի մի քանի ամիս և նա IAHR-ի գիտաժողովին, Չինաստան կթռչի հենց այդ ինքնաթիռով: Համագործակցության նոր հեռանկարn ավելի է խորանում ԱՄՆ-ում բնակվող պոլիտեխնիկցիների հետ հանդիպումից հետո: Պրոֆեսոր Ստեփան Զարգարյանը և դոցենտ Հարություն Կասամանյանն առաջարկում են մեր ուսանողների փորձուսուցման մի հատվածը կազմակերպել ԱՄՆ-ում: 

ICOLD 81-րդ գիտաժողովում ելույթ է ունենում Հայաստանի կոմիտեի գլխավոր քարտուղար Վաչե Թոքմաջյանը: ԱՄՆ, Սիեթլ, 2013թ.

 Սակայն,  ICOLD-ի Հայաստանի կոմիտեի ժամանակն սպառվել էր: ICOLD-ի hաջորդ գագաթաժողովին Հայաստանից կմասնակցեն ընդամենը 3 մարդ: Ռեկտորի պաշտոնը ստանձնած Գագիկ Գալստյանն արդեն ուներ իր վերդիկտը՝ ջրային ոլորտը համալսարանում պետք է կազմալուծել: 

IAHR-ի գիտաժողովում, Պեկին, 2012թ.

Այն բավարար չափով հզոր է, միակուռ և պոտենցիալ վտանգ է ներկայացնում ռեկտոր Գալստյանի համար: Թերարժեքության կոմպլեքս, որից Գագիկ Գալստյանն այդպես էլ չկարողացավ ազատվել:

Ինդոնեզիա չմեկնեց նաև ICOLD-ի Հայաստանի կոմիտեի Գլխավոր քարտուղար Վաչե Թոքմաջյանը: Նրան պարտադրեցին ետ հանձնել ինքնաթիռի տոմսը և դրա փոխարեն տվեցին ծանուցում այն մասին, որ 2014թ. սեպտեմբերի 1-ից նա այլևս համալսարանում չի աշխատելու:

Կանցնի մեկ տարի և Վաչե Թոքմաջյանը, որպես պատասխան, կպաշտպանի իր դոկտորական ատենախոսությունը՝ տեխնիկական գիտությունների բնագավառում դառնալով հանրապետության ամենաերիտասարդ դոկտորներից մեկը:

Կարճ ժամանակ հետո, պրոռեկտորի պաշտոնից կազատվի, Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի ինժեներական լեգենդար խմբի ղեկավարը՝ պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը:

Պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի ղեկավարած ամբիոնը կմասնատեն ու մեծավաստակ պրեֆեսորին, իր առանձնասենյակից կտեղափոխեն նեղ ու անհարմարավետ հին կաբինետը:

…Բայց դա կլինի հետո, իսկ հիմա դեռևս 2013թ. օգոստոսն է, և Հայաստանի պատվիրակությունը հայրենիք է վերադառնում բարձր տրամադրությամբ ու ապագա համագործակցությունների հուսադրող տեսլականով:

Դեռևս Հայաստան անունը հանված չէ ICOLD-ի անդամների ցուցակից: Հունիս, 2019թ.

ICOLD-ի գլխավոր քարտուղար Դե Վիվոն պաշտոնավարում է մինչ օրս: Նա հնարավորինս աջակցում էր Հայաստանի կոմիտեի կայացմանը, իսկ երբ 2014թ. հետո Հայաստանը դադարեցրեց համագործակցությունը ICOLD -ի հետ, նրա հանձնարարությամբ դեռևս, ICOLD-ի Հայաստանի կոմիտեն չի հանվել կազմակերպության կազմից և այսօր էլ, եթե այցելեք ICOLD-ի https://www.icold-cigb.org/GB/ կայքը, կարող եք կարդալ՝ ICOLD-ի Հայաստանի կոմիտե: Գլխավոր քարտուղար Վաչե Թոքմաջյան, Երևան, Տերյան 105:

Գուցե և այս ամենի մեջ խորը իմաստ կա: Եվ ICOLD-ի Հայաստանի կոմիտեի վերադարձի պահն այդքան էլ հեռու չէ: Ըդամենն անհրաժեշտ է ևս մի փոքր ժամանակ՝ հավանաբար, այնքան, որքան անհրաժեշտ է ճարտարապետաշինարարական համալսարանի համար ՉԱՐԻՔ ԴԱՐՁԱԾ ռեկտոր ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ պաշտոնանկ անելու համար:

 

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments