Գագիկ Գալստյանի և պրոռեկտոր Մարինայի “խաղերը” քաղշինում

Օգոստոսի 2-ին, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պաշտոնական կայքում մի տեղեկատվություն է տեղադրված, որտեղ, մասնավորապես, ասվում է.
“Շինությունների տեղեկատվական մոդելավորումը՝ Building Information Modeling (BIM), նորարարական տեխնոլոգիա է, որը մի քայլ է ոլորտի թվայնացման և զարգացումների համապատասխանեցման ուղղությամբ:
Մեր երկիրը նույնպես ձեռնպահ չէ այս նորարարությունից և փորձում է իր առաջին քայլերն անել: Հատկանշական և պատվաբեր է, որ այդ մեծ գործի առաջնորդության հեղինակը մեր համալսարանն է:
Հենց այս համակարգի ներդրումն էր տիկին Ղազարյանի ատենախոսության թեման, որը, գերազանց նախապաշտպանությունից հետո, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ ու հրավերով, քննարկման էր դրվել նաև կոմիտեում”: (այստեղ):
Առաջին հայացքից այս “անմեղ” թվացող տեքստում՝ հեռուն գնացող, խորամանկ “գործողությունների պլան” է ուրվագծվում.
Ուշադրություն դարձրեք. “տիկին Ղազարյանի ատենախոսության թեման, որը, գերազանց նախապաշտպանությունից հետո, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ” բառախաղին:
Լկտիաբար, առանց ամոթի զգացումի, միմյանց են կապվում “տիկին Ղազարյան” , “ատենախոսության “գերազանց նախապաշտպանություն” և, որպես արդյունք՝ “Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նախաձեռնություն” դարձվածքները:
Այինքն, ի՞նչ. Մարինե Ղազարյանն “աշխարհը ցնցող” ատենախոսություն է գրել, հետո գերազանց նախապաշտպանություն է անցել և դրանից ոքեվորված՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նախաձեռնել է այդ շեդևրի քննարկումը:
Այդ ի՞նչ ատենախոսության մասին է խոսքը: Նրա, որը խայտառակ կերպով ԲՈԿ-ի կազմավորած եռյակի քննարկումից հապշտապ ետ վերցրեցիք՝ խայտառակ չլինելու համար (այստեղ): Իսկ ատենախոսության “գերազանց նախապաշտպանություն” ասելով, հավանաբար, հասկանո՞ւմ եք , առանց բուհի առանցքային ամբիոնների հրավիրման “Լյո-լյո” անելը:
Իսկ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի անունն այս ամենին կապելը՝ Ձեր կողմից մի նպատակ է հետապնդում, որպեսզի պրոռեկտոր Մարինե Ղազարյանի ատենախոսության խայտառակ գործընթացի հետագա քննարկումների ժամանակ շահարկեք այն:
Չէ, Գագիկ Գալստյան, անօգուտ բան է Զեզ հետ բարոյական արժեքների մասին խոսելը: Գնացեք ու խնդրեք, որ որևէ մեկը Զեզ բացատրի “ՀՈՒՄ ԱԿԱՆՋՆԵՐԻ” մասին առածը:
Գագիկ Ներսիսյան