ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Արդեն պարզ է, որ Գալստյանը չի պատրաստվում ինքնակամ թողնել Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնը:
Դա նրա համար առավել կարևոր է, քան արժանապատվությունը:
Գագիկ Գալստյանն արդեն համակերպվել է կեղծ դոկտորի պիտակի հետ, և օգտվելու է օրենսդրական այն բացից, որ զրկել իրեն դոկտորի աստիճանից, ֆորմալ առումով, հնարավոր չէ:
Սակայն Գագիկ Գալստյանը չի կարող մնալ կրթական համակարգում:
Ոչ մի պարամետրով նա չի համապատասխանում իր պաշտոնին՝ ոչ կրթական, ոչ գիտական և ոչ էլ՝ բարոյական չափանիշներով:
Եթե Գագիկ Գալստյանը ինքնակամ չհեռանա, մենք հետամուտ ենք լինելու, որ նա պաշտոնանկ արվի:
Դրա պատճառը միայն ներկայացվող գրագողությունը չէ, և ոչ էլ ապօրինի կերպով ստացած պրոֆեսորի գիտական կոչումը:
Հիմքերը շատ ավելի խորն են և դրանք “մետաստազի” նման տարածված են բոլոր ուղղություններով:
Գագիկ Գալստյանն իր կենսակերպով անհամատեղելի է “մտավորական” հասկացողության հետ, “պարկեշտ մարդ” հասկացողության հետ, “ազնիվ մարդ” հասկացողության հետ:
Նրա պաշտոնավարման տարիներին համալսարանում աննախադեպ զարգացում ապրեց քծնանքը, սահմանափակվեց խոսքի ազատությունը, ստորադասվեց հետազոտական աշխատանքը:
Ճնշումներ իրականացվեցին սկզբունքային անձանց նկատմամբ:
Գագիկ Գալստյանը ստորացրեց բազմաթիվ երիտասարդների՝ ստիպելով գովերգել ԱՄԵՆԱԼԱՎ, ԱՄԵՆԱՆՐԲԱՆԿԱՏ, ԱՄԵՆԱԲԱՐԻ ռեկտորի՝ իրականում արատավոր ու անփառունակ գործունեությունը: Եվ սա նրա ամենանողկալի մեղքերից է:
Գագիկ Գալստյանն իրեն վերագրեց տասնամյակներ շարունակ համալսարանը կառուցողների ավանդը՝ փորձելով ջնջել այն բոլորը, որը ստեղծվել է ուրիշների կողմից:
5 տարիների Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ կառուցվեց ստի ու կեղծիքի վրա ու նա ՉԱՐԻՔ դարձավ այդ համալսարանի համար:
Գագիկ Գալստյանն օր առաջ պետք է հեռանա ճարտարապետաշինարարական համալսարանից՝ իր հետ տանելով գուրգեն մինասյաններին, անահիտ կարագուլյաններին, մարինա ղազարյաններին, գոհարիկ մատուլյաններին:
Համալսարանը պիտի մաքրվի, հիմնովին մաքրվի:
Վաղը կարող է ուշ լինել:
Գագիկ Ներսիսյան
P.S. Մեր արտահայտած յուրաքանչյուր բառի համար մենք կարող ենք բերել անհրաժեշտ ապացույցներ: Իսկ Գագիկ Գալստյանին հրավիրում ենք ուղիղ եթեր՝ ցանկացած հարցի հետ կապված բանավեճի: