ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 21

Երբ 2 տարի առաջ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ): 

Մենք արդեն ներկայացրել ենք ռեկտոր Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ արտագրությունների երկու տասնյակ դրվագ: Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է: 

Ընկերներս ինձ հորդորում են դադարեցնել Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության դրվագների ներկայացումը, քանի որ ապացույցներն ավելի քան բավարար են այս հարցը փակված համարելու համար: Արդեն պարզ է նաև, որ Գալստյանը չի պատրաստվում ինքնակամ թողնել ռեկտորի պաշտոնը: Դա նրա համար առավել կարևոր է, քան արժանապատվությունը: Գագիկ Գալստյանը արդեն համակերպվել է կեղծ դոկտորի պիտակի հետ, և օգտվելու է օրենսդրական այն բացից, որ զրկել իրեն դոկտորի աստիճանից, ֆորմալ առումով, հնարավոր չէ:

Մտածելու բան է: Ամեն դեպքում ամեն ինչ թող այսպես գնա մինչև Ամանոր՝ ինչպես խոստացել ենք: Այդ ընթացքում, հավանաբար պատրաստ կլինի նաև պրոֆեսոր Մարկոսյանի հետազոտության արդյունքները՝ Գալստյանի պրոֆեսորի գիտական կոչման լեգիտիմ չլինելու վերաբերյալ: Իսկ մնացյալի մասին՝ հետո:  

Եվ այսպես՝ Գրագողության դրվագ 21

“Современные технологии строительства монолитных бетонных покрытий предполагают полную автоматизацию основных процессов по укладке и уплотнению бетонных смесей, отделки поверхности бетона, уходу за бетоном в период набора прочности и устройству температурных швов. … Это позволяет резко повысить эффективность строительных работ: улучшить качество поверхности, увеличить производительность укладки, снизить стоимость и трудоемкость работ, увеличить срок службы монолитных бетонных покрытий”.

Պրոֆեսոր Ուշակովը վերլուծելով վերջին տարիներին բետոնային ծածկերի վերաբերյալ գիտական աշխատանքները, “Ռուսաստանի մայրւղիներին՝ երկարակյաց  ծածկեր” խորագրով հոդված է հրատարակել, որտեղ հանդիպում է նաև վերոհիշյալ տեքստը           ( այստեղ):

Современные технологии строительства цементобетонных покрытий предполагают полную автоматизацию основных процессов по укладке и уплотнению бетонных смесей, отделки поверхности бетона, устройству температурных швов и уходу за бетоном в период набора прочности. Это позволяет резко повысить эффективность строительных работ: улучшить ровность покрытий, увеличить производительность укладки, снизить стоимость и трудоемкость работ, увеличить срок службы покрытий. Бетоноукладчики со скользящими формами за один проход машины выполняют весь комплекс работ по устройству высокопрочных покрытий.

Կհանդիպենք վաղը։

Գագիկ Ներսիսյան

 

P.s. Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

 

Facebook Comments