Ա.Մորուա. Տղերք, դուք նրան հասցրել եք ամենամեծ վիրավորանքը` դուք նրա կերպարի կենդանի բացառումն եք

Ճարտարապետաշինարարական համալսարանի չորս պրոֆեսորների ընդվզումը ռեկտոր Գագիկ Գալստյանի կառավարման ավտորիտար ռեժիմի դեմ, արմատապես փոխել է իրավիճակը բուհում (այստեղ):
Ռեկտոր Գալստյանն այսուհետ “պրծած” մարդ է:
Ձեր արժանապատիվ կեցվածքով, դուք ցույց տվեցիք նրան իր երկրորդական տեղը բուհում:
Նա հասկացավ, որ ոչ-ոք այլևս չի հանդուրժելու նրա կամայականությունները, կեղծիքները, անարժան անձանց նկատմամբ` պրոտեկցիոնիզմը:
Ոչ-ոք այլևս չի հանդուրժելու, որիշների արածն, անամոթաբար, իրեն վերագրելու ու դափնիները յուրացնելու ռեկտոր Գալստյանի արատավոր գործելավոճը:
Դուք ցույց տվեցիք նաև, որ ոչ-ոք չի կարող սեպարատ բանակցությունների մեջ մտնելով Գագիկ Գալստյանի հետ, ակնկալել ռեկտորի պաշտոնի անցնցում փոխանցում` երաշխիքներ տալով, որ հետագայում գնահատական չի տրվելու նրա հակաօրինական գործունեություններին:
Այսուհետ, համալսարանում դոմինանտ է լինելու օրենքը և դրանից բխող` պրոֆեսուրայի կամքը:
Գագիկ Ներսիսյան