Ռեկտոր Գալստյանի ճնշման տակ Ռազմիկ Փետեոտյանն իր համոզմունքին հակառակ եզրակացություն է ներկայացրել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սկիզբ առած խուլ դժգոհությունները, կապված բուհի  պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհելու գործընթաց սկսելու կապակցությամբ (այստեղ , այստեղ), նոր զարգացումներ են ստանում:

Այս հարցում, ռեկտոր Գալստյանին, առաջին մոտեցմամբ, չէր հաջողվել խնդիրը լուծել “ներքին խոհանոցում”, կիրառելով իրեն հոգեհարազատ` “Լավ եմ անում” գործելաոճը:

Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը հաստատել էր տ.գ.դ., պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:

Եթե ռեկտոր Գալստյանը կարող էր հույս ունենալ օգտագործելով ադմինիստրատիվ լծակներ, ինչ որ կերպ ազդել իր ենթակայությամբ աշխատող Արկադի Բարխուդարյանի և Ռազմիկ Փետևոտյանի վրա ու նրանցից “կորզել” ցանկալի որոշում, ապա Հովհաննես Թոքմաջյանի վրա ազդելու նա որևէ տարբերակ չունի:

Համալսարանում խոսում են, որ պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտությունների թեկնածու դարձնելու համար, ռեկտոր Գագիկ Գալստյանը գնացել է նախարար Արայիկ Հարությունյանի մոտ և աջակցություն խնդրել:

Անդրադառնալով, այս խոսակցություններին, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանը, ով ընդգրկված է Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական քննարկման համար ձևավորված հանձնաժողովի կազմում, rector.am-ին ասել էր.

Մարինե Ղազարյանը զանգահարեց ինձ ու ասաց, որ երկուշաբթի (22.07.2019) առավոտյան կարծիքս բերեմ: Ես նրան ասացի, որ առանց ատենախոսությունը տեսնելու, կարծիք չեմ կարող գրել: Մարինան ասաց, որ երկուշաբթի կստանամ ատենախոսության օրինակը և ասաց նաև, որ հանձնաժողովի կազմը փոխվելու է, լինելու է նախնական տարբերակով, այսինքն՝ Թոքմաջյանի փոխարեն լինելու է պրոռեկտոր Սաֆարյանի կինը՝ Նարինե Փիրումյանը” ( այստեղ):

Սակայն ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյան չէր կատարել ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից ակնկալվող փոփոխությունը և եռյակի կազմը մնացել էր անփոփոխ:

Եվ ահա, իր ուզածին հասնելու համար, ռեկտոր Գագիկ Գալստյանը խախտում է օրենքը. նա իր մոտ է կանչում պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին և ճնշման տակ ստանում է պահանջվող դրական եզրակացությունը: 

Rector.am-ը ունի բավարար ապացույցներ, որ Ռազմիկ Փետևոտյանի կողմից ներկայացված եզրակացությունը տրամագծորեն հակադիր է իր՝ Ռազմիկ Փետևոտյան գիտնականի կարծիքից: 

Այսպիսով, արձանագրում ենք, որ ռեկտոր Գագիկ Գալստյանն, իր տեղակալ Մարինե Ղազարյանին գիտական աստիճան “շնորհելու” նպատակով ծավալել է լայնամասշտաբ հակաօրինական գործունեություն:

Ինչ վերաբերում է Ռազմիկ Փետեոտյանին, ապա նա իր համոզմունքներին հակռակ եզրակացություն կարող էր տալ միայն երկու ՝ կաշառք  ստանալու կամ վախեցված լինելու դեպքում:  Եթե հաշվի առնենք, որ մամուլում նա արդեն ահազանգել էր Մարինե Ղազարյանի կողմից իր նկատմամբ իրականացվող ոտնձգությունների մասին ( այստեղ), ապա առավել հավանական տարբերակը՝ երկրորդն է: Ռեկտոր Գալստյանն օգտագործելով իր ադմինիստրատիվ ռեսուրսը, հավանաբար ստիպել է Փետեոտյանին ստորագրել իր համար անհրաժեշտ եզրակացությունը: 

Երկու դեպքն էլ հանցավոր է ու անընդունելի: Ռեկտոր Գալստյանը, երկու դեպքում էլ, պիտի պատասխանատվության ենթարկվի:

Ինչ վերաբերում է Ռազմիկ Փետեոտյանին, ապա նրան պարզապես ուզում ենք հիշեցնել Հենրիկ Իգիթյանի կողմից Միխայիլ Գորբաչովին արված հայտնի ռեպլիկը:

Առայժմ այսքանը:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments