Արա Սահակյան. Վաստակաշատ, շնորհալի գիտնականները վերադարձել են Շարժման ակունքները և կանչում են մեզ Արցախ

Հայտնի քաղաքական և պետական գործիչ, ՀՀ Գերագույն Խորհրդի և ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1990-1998թթ. խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀ դեսպան, Արա Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջերս հյուրընկալվեցի իմ վաղեմի բարեկամներ Գագիկ Ներսիսյանին և Հովհաննես Թոքմաջյանին՝ Շուշշի տեխնոլոգիական համալսարանում:

Հյուսիսային պողոտայից անհնար է ամբողջովին պատկերացնել նրանց ԳՈՐԾի դժվարությունն ու կարևորությունը:

Այցելեք Շուշի, այցելեք Համալսարան և ինքներդ համոզվեք, որ այս գիտնական ու մանկավարժ պրոֆեսորների նվիրումը Արցախի պահպանության բանալին է:

Վաստակաշատ, շնորհալի գիտնականները վերադարձել են Շարժման ակունքները և կանչում են մեզ Արցախ:

Facebook Comments