ԱՅՍՕՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է…

Հուլիսի 5-ը ՀՀ սահմանադրության օրն է:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է: Բոլոր օրենքներն ու այլ իրավական ակտերը պետք է բխեն սահմանադրությունից:
1990-ական թվականների առաջին տարիներին ՀՀ սահմանադրության նախագծի մեջ ներառվող սկզբունքները մշակվում և լայն քննարկման նյութ էին դառնում: Այդ փաստաթղթի վրա շատ բծախնդրորեն ու երկար են աշխատել:
Կարծում եմ, որ 1995թ. ընդունված Սահմանադրությունը, մինչև փոփոխություններ կատարելը, շատ ավելի կուռ ու տրամաբանական փաստաթողթ էր: Դրա նախագծի վրա աշխատել են մեր երկրի ամենապայծառ ուղեղները, ու առաջին հերթին՝ Էդուարդ Եգորյանը: Շատերի, ու նաև իմ կարծիքով, հենց նա է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԸ…
Գագիկ Ներսիսյան