Այսուհետ ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման յուրաքանչյուր ժամը վարկաբեկելու է իշխանություններին. BUH.AM
Գրագողություն կատարելու պատճառով տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը պաշտոնաթող եղավ: Սա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ: Այս մասին գրում է BUH.AM-ը:
Բոլորը հասկանում են, որ այնպես, ինչպես եղել է նախկինում, այլևս երբեք չի լինելու:
Սակայն, այս պահին կա չլուծված խնդիր: Ռուբեն Հայրապետյանի պաշտոնանկությունից, ավելի քան, տասներկու ժամ է անցել, սակայն դեռևս պաշտոնանկ չի արվել երկրորդ գրագող ռեկտորը` Գագիկ Գալստյանը:
Այստեղ պետք է հաշվի առնել նաև, որ ի տարբերություն Ռուբեն Հայրապետյանի, մենք գործ ունենք մի անձնավորության հետ, ով իր ատենախոսությունը “գրել” է ռուսերեն լեզվով, որին չի տիրապետում, ով ընդհանրապես որևէ լեզվի չի տիրապետում: Ով ոչ մի գիտական հոդված ինքնուրույն չի գրել ու չի կարող գրել:
Գագիկ Գալստյանը, Ռուբեն Հայրապետյանի պաշտոնանկությունից հետո, այլևս բարոյական իրավունք չունի ղեկավարելու ճարտարապետաշինարարական համալսարանը:
Այսուհետ ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման յուրաքանչյուր ժամը վարկաբեկելու է իշխանություններին:
Արմեն Բաբայան
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աղբյուրն՝ այստեղ