Ագրարային համալսարանում ուսանողները պահանջում են ռեկտորի խորհրդական Արշալույս Թարվերդյանի հրաժարականը
![](http://rector.am/wp-content/uploads/2018/10/Arshaluys_Tarverdyan_0-1024x684.jpg)
Բողոքի ակցիա Ագրարային համալսարանում։
Մի խումբ ուսանողներ իրականացրել են բողոքի ակցիա, պահանջելով ռեկտորի խորհրդական Արշալույս Թարվերդյանի հրաժարականը։
Վերջինս մինչ խորհրդականի պաշտոնում նշանակվելը շուրջ 20 տարի եղել է Ագրարային համալսարանի ռեկտորը։
Ինչպես փոխանցում է Irakanum.am-ի թղթակիցը ուսանողները պնդել են, որ չարաշահումների գլխավոր պատասխանատուն հենց նա է։
Բողոքի ակցիայի ընթացքում ուսանողների հետ հանդիպել է ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, ով խոստացել է, որ իր խորհրդականը՝ Արշալույս Թարվերդյանը հրաժարական կտա։
Աղբյուրն՝ այստեղ
Facebook Comments