Պատգամավոր Անի Սամսոնյանը Ազգային Ժողովի ամբիոնից խոսել է գրագող ռեկտորների մասին

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը խոսել է բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսություններում տեղ գտած արտագրությունների մասին (այստեղ):
Պատգամավոր Սամսոնյանը խոսել է նաև ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում տեղ գտած գրագողության 50 դրվագների մասին և հանրությանը ներկայացրել է ռեկտորի արտագրությունների մասին պատմող գիրքը:
Կարծում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարաը վերջապես պետք է հրապարակի Գագիկ Գալստյանի ատենախոսության վերաբերյալ ԲՈԿ-ի եզրակացությունը, որը ստորագրվել է շուրջ մեկ ամիս առաջ և մինչ օրս գաղտնի է պահվում հասարակությունից:
Հայտնի է միայն, որ ռեկտոր Գագիկ Գալստյանի ատենախոսությունում առկա խնդիրները, գրագողության 50 դրվագներով չի սահմանափակվում: