“Կենացները ճարտարապետաշինարարականում քաղցրանում են”. ռեկտոր Գալստյանը պրոռեկտոր Մարինե Ղազարյանին ուզում է գիտական աստիճան նվիրել

Մենք հաճախ ենք անդրադառնում ճարտարաշինարարական համալսարանում տեղի ունեցող ապօրինություններին ու աղաղակող փաստերին: Եվ ահա ականատեսն ենք դառնում համալսարանի աշխատակիցների համար ևս մի ստորացուցից դրսևորման. ռեկտոր Գագիկ Գալստյանն ամեն ինչ անում է, որ իր կողմից ղեկավարած ՀՀ ԲՈԿ-ի թիվ 30 “Շինարարություն” մասնագիտական խորհրդի միջոցով թեկնածուի գիտական  աստիճան շնորհվի համալսարանի հետ որևէ առնչություն չունեցող մի անձնավորության, ում առանց ամոթի զգացումի, հրամանագրել է որպես պրոռեկտոր և պատուհաս դարձրել համալսարանի գլխին:

Խոսքը ֆինանսական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինե Ղազարյանի մասին է: Մի անձնավորության, ով համալսարանի միջոցներով, “տարին տասներկու ամիս” շրջակայում է աշխարհով մեկ, ձեռքի հետ էլ՝ արտերկրում ներկայացնում ճարտարապետաշինարարական համալսարանը:

Ու այսպես, մի ապաշնոր ռեկտոր, ով դեպքերի զուգադիպման հետևանքով, պատահաբար, 2014թ. “բազմեց” այս կարևորագույն բուհի ղեկավարի աթոռին, ով 5 տարի շարունակ, համալսարանին վերաբերում է այնպես, ինպես՝ իր բդեշխությանը, ում դոկտորական ատենախոսությունը լեփ-լեցուն է արտագրություններով, հիմա էլ գիտական աստիճան է ուզում “նվիրել” Մարինե Ղազարյանին՝ մի մարդու, ով որևէ կապ չունի շինարարության բնագավառի հետ:   

Պարզ է թե ինչպիսի ողբերգական ժամանակներ է ապրում հանրապետության երբեմնի լավագույն բուհերից մեկը, որին աշխարհում ներկայացնելու լիզորությունը տրված է ռեկտոր Գալստյանին ու նրա մերձավոր շրջապատից, համալսարանի համար օտար ու անընդունելի այս անձնավորությանը:

Եթե  հրաշքով, մի ակնթարթ, գերեզմանից գլուխները բարձրացնեին Թորգոմ Խաչատրյանը, Օգսեն Սապոնջյանը, Վաղարշակ Հովսեփյանը, Վարոս Փինաջյանը և մեր մյուս ՄԵԾԵՐԸ, նույն պահին նորից կմեռնեին, քանի որ չէին կարող դիմանալ համալսարանի այսչափ ստորացմանը: Սակայն, դեռևս չեն մեռել, այդ մարդկանց աշակերտները: Եվ նրանք պիտի քաջություն ունենան կանգնելու այս կլոունադայի դեմ և թույլ չտալ ռեկտոր Գագիկ Գալստյանին, իր պաշտոնավարման վերջին օրերին, համալսարանի պատմության մեջ գրելու հերթական խայտառակ էջը:

Rector.am -ը, որպես սկիզբ ակնկալում է հրապարակայնորեն ստանալ պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.

  1. Ատենախոսության թեմայի վերնագիրը: Այն ե՞րբ և ո՞ւմ կողմից է հաստատվել:
  2. Մարինե Ղազարյանի տպագրած աշխատանքների ցուցակը;
  3. Ո՞վքեր և ե՞րբ են ընդունել Մարինե Ղազարյանից մասնագիտական քննությունը, ի՞նչ գնահատական է նա ստացել, ի՞նչ մասնագիտույունից է հանձնել այդ քննությունը և ի՞նչ հարցեր են եղել քննական տոմսում:

Իսկ ռեկտոր Գալստյանը, որպես դեսերտ, օրերս կստանա, իր կողմից դոկտորական ատենախոսությունում կատարած արտագրությունների կոմպլեկտը՝ գրքի տեսքով, որը դնելու ենք հասարակության լայն շերտերի քննարկմանը և հետամուտ ենք լինելու հարցի հետագա ընթացքը լուծելու համար: 

Ինչպես նաև այն հարցերի, որոնք առնչվում են ռեկտորի կողմից “իրականացրած” դասախոսական աշխատանքներին, ինչպես և՝ մնացած բոլոր-բոլոր հարցերին:

Հերթով: 

Հատ՝ հատ:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments