Երբ փաստարկներին փոխարինելու է գալիս “ԲԱԺԱԿԱՃԱՌԸ” …

Միշտ կողմնակից եմ եղել, երբ մտերիմները սատար են կանգնում ընկերոջը:
Նույնիսկ այն դեպքում, երբ ընկերը ՍԽԱԼ Է …
Պարզապես ընկերոջդ օգտակար լինելու համար, պետք է մտածես՝ թե ինչպես չանցնել այն սահմանը, երբ արածդ կամ ասածդ, “ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ” կարող է դառնալ ընկերոջդ գլխին:
Ահավասիկ, Rector.am -ում 14.11.2019թ. տպագրված՝ “Գրագող դոկտորը՝ դոկտորանտների գիտական խորհրդատու” հոդվածի վերաբերյալ երկու տասնյակ անդրադարձ է եղել: Մենք կանդրադառնանք դրանցից երկուսին՝ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի և Շինարարների միության խորհրդի անդամ Մարինա Չատինյանի գրառումներին:
Մարինա Չատինյանը գրում է.
Галстян Гагик, один из самых порядочных, честных и профессиональных людей в этой стране !
Хватит лить грязь на достойнейших людей !
Министр ничтожество, который не сделал для образования , культуры и….. НИЧЕГО !
Работу ректора не ему оценивать !
Моё глубокое уважение, замечательному Ректору и БОЛЬШОМУ ЧЕЛОВЕКУ, ГАЛСТЯНУ ГАГИКУ !!!
Ուրեմն ի՞նչ, տիկին Չատինյան, նախարարն իրավունք չունի՞ ստեղծելու հանձնաժողով ռեկտորի ատենախոսության մեջ առկա գրագողության փաստերի հավաստիություն ստուգելու համար:
Թե՞ իրավունք չունի հայտարարելու, որ յուրաքանչյուր ոք, ում ատենախոսությունում գրագողության դեպք հայտնաբերվի՝ կլքի այդ պաշտոնը:
Երբ ռեկտոր Գագիկ Գալստյանը գրագողությամբ է զբաղվում, դա արժանապատի՞վ մարդու արարք է, իսկ երբ դա բացահայտվում է և խոսվում է այդ մասին՝ դա նշանակում է “лить грязь на достойнейших людей” ?
Ես Ձեզ ճիշտ ե՞մ հասկացել:
Կներեք, բայց Ձեր գրածը՝ տրամաբանությունից դուրս, հակապետական դրսևորումներով էմոցիոնալ խոսք է, որը միայն վնաս կարող է բերել Ձեր ընկեր Գագիկ Գալստյանին:
Պակաս անտրամաբանական չէ նաև Մկրտիչ Մինասյանի գրառումը.
“Գագիկ Գալստյանը բարձրակարգ շինարար է, հիանալի մարդ ու ընկեր,որը յուրաքանչյուր գործ կատարում է մեծ նվիրումով,որտեղ էլ որ աշխատելիս լինի եվ շատ ամոթ նրանց որ նման մարդու մասին չարախոսում են”։
Ճարտարապետների միության հարգարժան նախագահը, փոխանակ փորձի, ինչ-որ կերպ, ծածկել ընկերոջ խայտառակությունը, ամոթանք է տալիս նրանց, ովքեր ասում են այդ մասին:
“Կուռ” տրամաբանություն է:
Եվ չկա մեկը, մի իսկական ընկեր, ով սթափ կգնահատի իրավիճակն ու կասի քեզ. ԴՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՍ:
Բայց ի՞նչ կարող ես անել, Գագիկ Գալստյան՝ քո շրջապատը սա է:
Գագիկ Ներսիսյան