ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 22
Գագիկ Գալստյանի պաշտոնավարման տարիները պատմության մեջ կմնան որպես գորշ, լճացած ժամանակաշրջան: Միշտ այդպես է լինում, երբ կազմակերպության ղեկին հայտնվում է կիսատ-պռատ կրթություն ստացած, մեծամիտ, ինքնասիրահարված անձնավորություն: Նրա պաշտոնավարման տարիներին համալսարանում աննախադեպ զարգացում ապրեց քծնանքը, սահմանափակվեց խոսքի ազատությունը, ստորադասվեց հետազոտական աշխատանքը: Համալսարանը “լցվեց” պատահական մարդկանցով, ովքեր չեն կարող կազմակերպել այդ կարևոր բուհի բնականոն աշխատանքը:
Գագիկ Գալստյանն այլևս անկարող է ինքնուրույն որոշումներ ընդունել:
Ուղղորդվելով իր մերձավոր շրջապատի՝ իր համար դեպի վերջնական հեղինակազրկում տանող խորհուրդներով, Գալստյանը չի կարողանում գիտակցել, որ ներկայացվող փաստերի ծանր բեռի տակ, ինքն այլևս միայն թղթի վրա է ռեկտոր, որ “դոկտոր Գագիկ Գալստյան” ասելիս, բոլորը, թեկուզ մտքի մեջ, քմծիծաղ են տալու:
Նա ի վիճակի չէ նաև գիտակցել, որ այպիսի բեռի տակ, իրենց պաշտոններից հրաժարվել են տարբեր պետությունների ղեկավարներ, նախարարներ, ազդեցիկ այլ անձինք:
Իսկ ի՞նչ է անում ինքը. կառչած աթոռին փորձում է մի քիչ էլ երկարացնել իր անփառունակ պաշտոնավարման ժամանակը:
Մինչև ե՞րբ:
Եվ այսպես՝ Գրագողության դրվագ 22
Իր դոկտորական ատենախոսությունում Գագիկ Գալստյանն, առանց հղման, գրում է.
“Деформации и повреждения старинных зданий и сооружений часто вызваны естественными природными процессами, изменением состояния грунтов основания, водного баланса территории, повышением агрессивности климатических факторов, а также современными техногенными воздействиями, использованием зданий и сооружений не по назначению, безхозным содержанием, вандализмом, войнами”.
Նույն տողերը գրված է ՌԴ նորմատիվ այս փաստաթղթում այստեղ
4.2. Деформации и повреждения старинных зданий и сооружений часто вызываются естественными природными процессами, изменением состояния грунтов основания, водного баланса территории, условий жизни микроорганизмов, повышением агрессивности природных факторов, значительно ускоряющих старение строительных материалов, современными техногенными воздействиями, связанными с хозяйственной деятельностью человека, использованием зданий и сооружений не по назначению, бесхозным содержанием, вандализмом, войнами.
Օր-օրի ինձ համար ավելի ու ավելի պարզ է դառնում, որ այլընտրանք չկա. Գագիկ Գալստյանը պետք է հեռանա ճարտարապետաշինարարական համալսարանից՝ իր հետ տանելով գուրգեն մինասյաններին, անահիտ կարագուլյաններին, մարինա ղազարյաններին, գոհարիկ մատուլյաններին:
Գագիկ Ներսիսյան
P.S. Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։