Սմբատ Գոգյան. Ի՞նչ ենք անելու այն ատենախոսությունների հետ, որոնք իրենցից ներկայացնում են գիտական մառազմ, բայց այնտեղ արտագրություն չկա…

Օգոստոսի 17-ին, ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը ներկայացրեց մի քանի ռեկտորի դոկտորական ատենախոսություններում բացահայտված գրագողության դեպքերի հետ կապված զարգացումները:
ԲՈԿ-ի նախագահը, երեկ շատ կարևոր հայտարարություն արեց. ռեկտորների դոկտորական ատենախոսություններում գրագողության փաստերի հետ կապված ոչ մի բովանդակային առարկություն չի եղել։
Բավականին տխուր է Գոգյանի, կրթության և գիտության նախարարության աշխատակից Աիդա Տիգրանյանի ատենախոսության հետ կապված, պատմությունը:
Ի՞նչ է ստացվում. եթե երկրի օրենսդրությունն անկատար է, եթե գրագողության բացահայտված փաստերի հիմքով վարույթ հարուցելիս, երկրորդական նշանակության խնդիրներ են ծագում, ապա կարելի՞ է արտագրությունների հարցը համարել լուծված: Այստեղ, ակամայից, միտքդ է գալիս Սևակի հանճարեղ տողերը.
Սա Սպարտա՜ չէ,
Որտեղ դատում էին ու խիստ պատժում գողին
Ո՛չ հափշտակության,
Ո՛չ էլ գողության մեջ խառնըվելու համար,