ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 20

Դժվար է պատկերացնել, թե ինչպես տարրական արժանապատվություն ունեցող մարդը կարող է անհաղորդակից մնալ այս իրավիճակին: Սակայն այդպիսի մարդ կա. նրա անունն է տեխնիկական գիտությունների ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ, երբ ամեն օր նրա երեսին են շպրտում իր դոկտորական ատենախոսությունից ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ նոր ու նոր դրվագներ, իսկ իրեն թվում է, թե “Անձրև է գալիս”: Նախանձել կարելի է:
Եվ այսպես, գրագողության դրվագ 20․
Իր դոկտորական ատենախոսության մեջ Գագիկ Գալստյանը գրում է․
“Нормальная густота цемента в известной мере определяет реологические свойства цементного теста и тем самым влияет на подвижность бетонной смеси. Наименьшую нормальную густоту имеют чисто клинкерные цементы”.
Նույն միտք կարող ենք կարդալ այստեղ
Наименьшую нормальную густоту имеют чисто клинкерные цементы. Нормальная густота цемента в известной мере определяет реологические свойства цементного теста и тем самым влияет на подвижность бетонной смеси.
Դժվար չէ նկատել, որ նույնիսկ մեկ տառ փոխված չէ:
Հարկ ենք համարում նշել նաև որ այս և շատ այլ արտագրություններ Գագիկ Գալստյանը կատարել է աղբյուրներից, որտեղ օգտվել են 1984թ. հրատարակված Յու.Մ. Բաժենովի “Բետոնի տեխնոլոգիա” դասագրքից:
Կհանդիպենք վաղը։
Գագիկ Ներսիսյան
P.s. Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։