Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել ինժեներ հիդրոտեխնիկ, պրոֆեսոր Դավիթ Գուրգենիձեն

2020թ. հունվարի 27-ին, Վրաստանի տեխնիկական համալսարանի գիտական ​​խորհրդում անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն, համալսարանի ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Դավիթ Գուրգենիձեն:

Դավիթ Գուրգենիձեն Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պատվավոր դոկտոր է:

Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտորի կարճ կենսագրությունը.

Դավիթ Գուրգենիձե. ինժեներ հիդրոտեխնիկ, վաստակավոր շինարար, ճարտարագիտական ​​ակադեմիայի անդամ, էներգետիկայի ակադեմիայի անդամ, Եվրոպայի խորհրդի քաղաքաշինության խորհրդի և քաղաքաշինության Համաշխարհային Խորհրդի (WCCE) անդամ, Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պատվավոր դոկտոր (Հայաստանի Հանրապետություն):

Հեղինակ է ավելի քան 60 գիտական ​​աշխատությունների, ներառյալ չորս մենագրության և երեք դասագրքեր, հանդիսանում է բազմաթիվ միջազգային ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, Շենքերի հանրագիտարանային բառարանների հեղինակ և խմբագիր:

Դավիթ Գուրգենիձեն 57 տարեկան է:

Մրցանակներ.

1999 թ. Պատվո շքանշան՝ երիտասարդության կրթության ոլորտում անձնական ներդրման համար (Վրաստանի նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1518 որոշում),

2007 թ. “Ոսկե թև” Լրագրողների միջազգային հիմնադրամի մրցանակ:

Կրթություն.

1981-1983 թթ.. Մոսկվայի Վ.Վ. Կույիբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտի հիդրոտեխնիկական շինարարության ֆակուլտետ.

1983-1987թթ. Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտ, հիդրոտեխնիկական շինարարության  ֆակուլտետ.

1999-2001թթ. Վրաստանի տեխնիկական համալսարան՝  Քաղաքացիական իրավունքի մագիստրոսի աստիճան.

2005 թ. Վրաստանի Գեորգի Չոգովաձեի անվան էներգետիկայի և հիդրոտեխնիկական կառուցվածքների ինստիտուտ, կրթական երրորդ աստիճան՝ տեխնիկական գիտությունների ​​դոկտոր:

Աղբյուրն՝ այստեղ

P.s. ինչպես rector.am-ին հայտնեցին Վրաստանի տեխնիկական համալսարանից, մինչև ընտրության օրը, ռեկտորի թեկնածուների թիվը եղել է երեքը, սակայն, գործողությունների ծրագրերը ներկայացնելուց առաջ, պրոֆեսոր Գելա Ղիփիանին ինքնաբացարկ է հայտնել: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 39 անձերից՝ 38-ը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով, պրոֆեսոր Դավիթ Գուրգենիձեն ստացել է 38 ձայն, իսկ պրոֆեսոր Նոդար Կեվիշիշվիլին՝ 0 ձայն:

Facebook Comments