Վարչապետի հանձնարարությամբ կքննարկեն Վարդգես Համբարձումյանի բարձրացրած խնդիրները

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կքննարկի դոցենտ Վարդգես Համբարձումյանի բարձրացրած խնդիրները, կապված ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից “Լավ եմ անում” սկզբունքով իրականացվող գործողությունների հետ: 

Մասնավորապես, ռեկտոր Գալստյանը հանձնարարել է գեոդեզիայի ամբիոնի վարիչին դասաժամեր չտրամադրել երիտասարդ դոցենտին: Պատճառն ակնհայտ է. Վարդգես Համբարձումյանը քննադատում է ռեկտորին՝ մեղադրելով գրագողության մեջ:

Հիշեցնենք, որ Վարդգես Համբարձումյանի հայրը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանը, մեկն է այն չորս պրոֆեսորներից, ովքեր մի շարք սկզբունքային հարցեր են առաջադրել ռեկտոր Գագիկ Գալստյանին, որոնց նա պատասխանել չի կարողանում ( այստեղ): 

Համալսարանում ստեղծվել է մի իրավիճակ, որը ցանկացած պահի կարող է դուրս գալ հսկողությունից: Ելքը մեկն է. ռեկտոր Գալստյանը չի կարող պաշտոնավարել մինչև սահմանված ժամկետի ավարտը, նա ժամ առաջ պետք է հեռանա բուհից:

Գագիկ Ներսիսյան

 

 

Facebook Comments