ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆՆ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՐԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ՆՈՒՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ (ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳ 26)

ՀԱՅՏՆԻ Է ՈՐ ՌԵԿՏՈՐ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԳՐԱԳՈՂ Է: 

Այս մասին գիտեն գրեթե բոլորը: Բացի իրենից: Իսկ գուցե ինքը իսկսպես չգիտի թե ի՞նչ է գրված իր դոկտորական ատենախոսությունում: Ու ինքն իսկսպես կապ չունի այդ բոլորի, ինչպես և այն (Չ)պարապած դասերի հետ, որով պրոֆեսոր է դարձել: Այդ դեպքում հարց կառաջանա՝ ԻՍԿ Ո՞Վ Է ԳՐԱԳՈՂԸ:  

Բայց թողնենք այս սոփեստական դատողությունները, քանի որ դա մեզ կարող է շեղել այսօրվա գործից ու սկսենք թերթել Վյաչեսլավ Շչերբայի դոկտորական ատենախոսության սեղմագիրը, որը նա պաշտպանել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանում գործող թիվ Д.212.138.04 մասնագիտական խորհրդում 2010թ. հոկտեմբերի 6-ին: Պարզվում է Գագիկ Գալստյանը արտագրություններ է կատարում ոչ միայն  ռեֆերատիվ գրականությունից ու դասագրքերից, այլ նաև ուրիշների դոկտորական ատենախոսություններից:

Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում՝ գրագողության 26-րդ դրվագն անմիջական կապ ունի Շչերբայի դոկտորականի հետ.

“Деструктивные явления, наиболее сильно проявляющиеся в начальный период температурного воздействия,  когда физически процесс  температурного расширения может опережать химический и физико-химические процессы твердения. …в основном происходит формирование  структуры бетона (которая в дальнейшем лишь упрочняется),то от качества образовавшейся структуры материалов будут зависеть в основном все технические свойства бетона”.

Առանց հղման, այս տողերը դուք կարող եք կարդալ Գագիկ Գալստյանի ատենախոսությունում, իսկ այս տողերը՝ 

“деструктивные явления наиболее сильно проявляются при нагреве, когда физический процесс температурного расширения может опережать химический и физико-химический процессы твердения. … и происходит, в основном, формирование структуры бетона, которая в дальнейшем лишь упрочняется”.

Շչերբայի դոկտորականի սեղմագրում ( այստեղ)

Բայց արի ու տես, որ որևէ երկրի օրենսդրություն չի նախատեսում նույն բանի համար երկու հոգու դոկտորի կոչում շնորհել: Ու քանի որ Շչերբան ոչ մի կերպ չի համաձայնվի իր արածը վերագրել ռեկտոր Գալստյանին, ապա վերջինս, առնվազն ներողություն պիտի խնդրի իր գործընկեր Վյաչելավից ու հեռանա կրթագիտական համակարգից:

Պատկերացնում եմ, թե ի՞նչ դառը զգացողություն պիտի ապրի աշխարհում մեծ համբավ ունեցող Մոսկվայի պետական շինարարական համալսարանի ռեկտոր Ա.Ա.Վոլկովը,  երբ իմանա որ 2016թ. հոկեմբերի 18-ին, շինարարական կրթության և գիտության ոլորտում ունեցած վաստակի համար, ոսկե մեդալ է շնորհել իր աշխատակցից գողացած մտքերի միջոցով դոկտոր դարձած Գագիկ Գալստյանին:

Այս պարագայում Գագիկ Գալստյանն ի՞նչ “երեսով” պիտի մասնակցի  շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի նիստերին, որի նախագահը՝ նույն Ա.Ա.Վոլկովն է:

Այն ասոցիացիայի, որի հիմնադրներից է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանը, իսկ երջանկահիշատակ ռեկտոր Արեստ Բեգլարյանն, այդ կազմակերպության փոխնախագահն էր:

Ի՞նչ կարող ես անել: Ճարտարապետաշինարարական համալսարանի համար այժմ դժվար ժամանակներ են:

Պարզապես խորհուրդ կտայինք ռեկտոր Գալստյանին. այսուհետ մի մասնակցեք շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի նիստերին:

Խնդրում եմ, մի մասնակցեք. հայերին հարիր չէ ԳՐԱԳՈՂ ՊԻՏԱԿՈՎ ՌԵԿՏՈՐ ՈՒՆԵՆԱԼԸ:

Կարող է ճիշտ չհասկացվել:

Գագիկ Ներսիայան

 

Facebook Comments