Ռեկտոր Գագիկ Գալստյանի ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ բացատրությունները վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված մի գործից. Փաստ 1

Չորս տարի շարունակ, Գայանե Մադաթյանը պայքարում է իր ընտանիքի օրինական իրավունքները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի հավակնոտ ոտնձգություններից պաշտպանելու համար, ով իր հակաօրինական գործողություններով հավակնում է կառուցվող բնակարնից զրկել երեք անչափահաս երեխաներին ու իրենց հաշմանդամ մորը (այստեղ): 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, 2013թ.  իրականացվող երիտասարդ մասնագետների աջակցման ծրագրով, պրոֆեսոր Մհեր Մկրտումյանը և մեկ տասնյակից ավելի երիտասարդ դասախոսներ ու մասնագետներ, մրցույթային կարգով, ստացել են 42 ամիս շարունակ 190 հազար ՀՀ դրամ գումար ստանալու իրավունք, որը պետք է օգտագործվեր բնակարան ձեռք բերելու համար։

2014թ.-ին Գագիկ Գալստյանը դառնալով այդ բուհի ռեկտոր՝ առանց որևէ հիմքի, անձնական դրդապատճառներով, հաշվապահությանը բանավոր հանձնարարել է դադարեցնել ծրագրով նախատեսված գումարները Մհեր Մկրտումյանին փոխանցելը՝ չնայած այն հանգամանքին, որ նա հանրապետությունում ամենաերիտասարդ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորն էր:

2015թ. Մհեր Մկրտումյանը ավտովրաերթի հետևանքով մահացել է, իսկ կինը՝ դարձել՝ հաշմանդամ:

Առաջին ատյանի դատարանը Մհեր Մկրտումյանի այրու՝ Գայանե Մադաթյանի հայցն ամբողջությամբ բավարարել է՝ հօգուտ Գայանե Մադաթյանի համալսարանից բռնագանձել կառուցվող բնակարանի համար չվճարված գումարը: Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է ուժի մեջ: Սակայն, երկու Դատարանների դրական վճիռներից հետո, Վճռաբեկ դատարանն այս պարզ գործը վարույթ է ընդունել, հավանաբար՝ այն բեկանելու նպատակով։

Չպետք է մոռանալ, որ Պատասխանող կողմը մեծահարուստ ռեկտոր Գագիկ Գալստյանն է:

Մհեր Մկրտումյանի այրին դիմել է ԲԴԽ և Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին՝ այս գործի օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելու խնդրանքով:

Կարծում ենք, որ այս գործի նկատմամբ անհրաժեշտ է սահմանել նաև հասարարական պերմանենտ հսկողություն:

Այսուհետ, Rector.am -ը  կհրապարակի առանձին փաստեր այս գործի մանրամասների վերաբերյալ, որոնցից շատերը ԱԲՍՈՒՐԴԻ ժանրից են:

ՓԱՍՏ ԱՌԱՋԻՆ

Մարդու իրավունքների պաշտպանը 14.10.2016թ. Մհեր Մկրտումյանի այրուն տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳ նախարարությունից տրված տեղեկատվության համաձայն՝ ըստ ռեկտոր Գագիկ Գալստյանի ներկայացրած բացատրության՝ 2014թ. մայիս ամսից Մհեր Մկրտումյանին վճարումները դադարեցվել են՝ վերջինիս հետ ունեցած ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ: 

Այսինքն, ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց հետո՝ հաջորդ օրը Գագիկ Գալստյանը  հաշվապահությանը ԲԱՆԱՎՈՐ հանձնարարում է  դադարեցնել Մհեր Մկրտումյանի վճարումներն՝ ընդ որում չստեղծելով որևէ իրավական հիմք: Ու հիմա, տարիներ հետո, վկայություն է անում մահացած մարդու անունից, թե իբր դա արվել է ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ: 

Այլ կերպ, քան ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՊՐԻՄԻՏԻՎԻԶՄԻ սինդրոմ, սա անվանել դժվար է: Ցավոք այսպիսին է այսօրվա մեր կարևորագույն բուհերից մեկի ռեկտորի կերպարի նկարագիրը:

Մեզ մնում է միայն ավելացնել, որ Մարդու իրավունքների պաշտպանին Մկրտումյանի այրին դիմել է երկու ամիս ռեկտոր Գալստյանի պատասխանին ապարդյուն սպասելուց հետո:

Դե ինչ, այս անձնավորությունը նամակներին պատասխանել չի սիրում:

Կամ՝ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

Գագիկ Ներսիսյան

 
Facebook Comments