Ռաֆիկ Մկրտչյանը գնաց դեպի հավերժություն…

Այսօր  նրանք միասին են. Ռաֆիկը, Այդինը, Եգորը, Վազգենը, Ղուկասը, Արմոն, Սմբատը… ու էլի տասնյակ ընկերները մեր:

Ու էսպես դատարկվում ու պատմություն է դառնում պայքարի բովով անցած մեր ընկերական շրջապատը… 

Ախր, ոնց ստացվեց, որ թագավարակն այդ եկավ ու քեզ կպավ: Եթե …

Միակ բանը, որ մենք սովորել ենք կյանքում, դա այն է, որ պատմությունը, կյանքը «եթե»-ներ չունի: Չի ճանաչում: Չի ընդունում: Չի հարգում:

Ու դու հաստատ հիշում ես Այդինի այս տողերը… 

Էս է: Էսօրն է` Քրիստոսի ծննդից հաշված` երկու հազար քսան թվականի օգոստոսի տասնյոթը…

Օտարները կկարեկցեն, խորհուրդ կտան, կօգնեն, բայց գնացական են: Մնացականը մենք
ենք` էդ երեքս՝ ԱՍՏՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆ ու ՄԵՆՔ՝ Երկրային թե Երկնային կյանքում՝ կարևոր չէ…

Գագիկ Ներսիսյան ու բոլոր նրանք, ովքեր կարոտելու են քեզ

Facebook Comments