Պրոֆեսոր Պետրոս Համբարձումյան. Ռեկտոր Գագիկ Գալստյանը ժամ առաջ պիտի պաշտոնանկ արվի

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սկիզբ առած խուլ դժգոհությունները, կապված բուհի  պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհելու գործընթաց սկսելու կապակցությամբ (այստեղ , այստեղ), նոր զարգացումներ են ստանում:

Այս հարցում, ռեկտոր Գալստյանին, առաջին մոտեցմամբ, չէր հաջողվել խնդիրը լուծել “ներքին խոհանոցում”, կիրառելով իրեն հոգեհարազատ` “Լավ եմ անում” գործելաոճը:

Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը հաստատել էր տ.գ.դ., պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:

Եթե ռեկտոր Գալստյանը կարող էր հույս ունենալ օգտագործելով ադմինիստրատիվ լծակներ, ինչ որ կերպ ազդել իր ենթակայությամբ աշխատող Արկադի Բարխուդարյանի և Ռազմիկ Փետևոտյանի վրա ու նրանցից “կորզել” ցանկալի որոշում, ապա Հովհաննես Թոքմաջյանի վրա ազդելու նա որևէ տարբերակ չունի:

Համալսարանում խոսում են, որ պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտությունների թեկնածու դարձնելու համար, ռեկտոր Գագիկ Գալստյանը գնացել է նախարար Արայիկ Հարությունյանի մոտ և աջակցություն խնդրել՝ վերանայելու ԲՈԿ-ի կողմից ատենախոսության նախնական քնարկման նպատակով հաստատված կազմը և պրոֆեսոր Թոքմաջյանի փոխարինել: Ասում են, որ խնդրին լուծում տալու համար, սպասում են արտերկրից ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի վերադարձին: 

Անդրադառնալով, այս խոսակցություններին, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանն, ով համալսարանում մեծ հեղինակություն ունի ասաց.

“Երբեմն ինձ թվում է, որ ինչ-որ օտար ուժեր,  եկել՝ գրավել են մեր համալարանը: Միթե՞ երկար պիտի հանդուրժենք Գագիկ Գալստյանին  ու նրանրա կամակատարներին:

Վիրավորական է, ստորացուցիչ:

Ո՞վ է Մաինա Ղազարյանն, ով այսօր “որոշել է” թեկնածու դառնալ:

Ո՞նց էլ մտքովն անցել այդ բանը: 

Վաղն էլ, մեկ էլ տեսար, “որոշեց” ռեկտոր դառնալ: Ու հեռու չի այդ պահը:

Հո կրակը չենք ընկել սրանց ձեռքը:

Գագիկ Գալստյանը երկու բառ ասել չի կարողանում, գիտությունների դոկտոր է կոչվում:

Ե՞րբ պիտի վերջ լինի այս բոլորին: 

Սրանց տեսեք, հանձնաժողովի կազմում, պրոֆեսոր Թոքմաջյանին են ուզում փոխել, որ ինչ ուզեն անեն: 

Սրանք մեզ մարդու տեղ չեն դնում: Համալսարանի առողջ ուժերը պիտի միավորվեն ու  սրանց քշեն այնտեղ, որտեղից եկել են: Իսկ ռեկտոր Գագիկ Գալստյանը ժամ առաջ պիտի պաշտոնանկ արվի”:

Facebook Comments