Պրոֆեսոր Ալբերտ Մարգարյան. Արհեստանոցն այլևս գոյություն չունի

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, Պետրոս Համբարձումյանը սուր քննադատության էր ենթարկել բուհի ռեկտոր Գագիկ Գալստյանին և նրա վարչախմբին (այստեղ, այստեղ):   

Պրոֆեսոր Համբարձումյանը, մասնավորապես, խոսել է Համալսարանից հանված բազմաթիվ աշխատող հաստոցների մասին: Դրանց մի մասը հանձնվել է որպես մետաղի ջարդոն:

-Այն հանգամանքը, որ հաստոցները եղել են աշխատունակ և օգտագործվել են, գիտեն շատերը: Դրանք դուրս են գրվել, կազմելով համապատասխան ակտեր: Ընդ որում, չեն գրանցվել այն հաստոցները, որոնք համալսարանին տրվել են որպես նվիրատվություն, մասնավորապես հիդրավլիկայի ամբիոնի հաստոցներից մեկը, որը ժամանակին նվեր էր ստացել պրոֆեսր Վաղարշակ Հովսեփյանը և գտնվում էր միանգամայն սարքին վիճակում,- ասել է պրոֆեսոր Համբարձումյանը և խնդրել է պարզել՝  ի՞նչից ելնելուվ են դրանք արձանագրվել որպես անաշխատունակ, որտե՞ղ են հիմա դրանք և ո՞ւմ կողմից են շահագործվում:

Այս խնդրի հետ կապված, անկախ լրագրող Արմին Հայրապետյանը զրուցել է նույն համալսարանի հիդրավլիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի հետ: Հարցազրույցն այսօր տպագրել է GMPRESS լրատվական կայքը: Այն ներկայացնում ենք առանց կրճատումների.

Պրոֆեսոր Պետրոս Համբարձումյան. <<Ճարտարապետաշինարարական համալսարանը օտար մարմիններից հրատապ մաքրվելու խնդիր ունի>> հոդվածն ընթերցելիս՝ մի քանի կարևոր հարցերի անդրադարձ տեսա , ինչն էլ պատճառ դարձավ ,որպեսզի գրեմ այս թեմայով ,քանզի կրթությունը և նրանում առկա խնդիրներն ուղղակի չի կարելի անտեսել ,որպեսզի շատ ավելի մեծ փորձանքի առաջ չկանգնենք :Հոդվածում բարձրացված հարցերին հերթով անդրադառնալու եմ ՝մի ամբողջ շարք ներկայացնելով ,իհարկե, զրուցելով այն մարդկանց հետ ,որոնց անունները հիշատակված են նյութում: Ասել,թե սա խճճված պամություն է ,այնքան էլ տեղին չի լինի ,քանի որ փաստերն ինքնին ապացուցում են ,որ ցանկացած ասելիք ,երբ հիմնավորված է փաստերով , ուրեմն , արդարացված է: Հիմա. հերթով պատմեմ, որ դուք էլ հասկանաք, թե ինչ է կատարվում նշված հաստատությունում։ Պրոֆեսոր Համբարձումյանն իր զրույցում՝ շատ կարևոր խնդիրների շարքում, անդրադարձել էր նաև սարքերի, սարքավորումների հետ կապված հարցերին, ուստի, հասկանալու համար, թե որն է անհանգստության պատճառը, զրուցել եմ հիդրավլիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի հետ։

Պարոն Մարգարյան, Դուք երկար տարիներ աշխատում եք այս համալսարանում։ Արդյո՞ք համակարծիք եք պարոն Պետրոս Համբարձումյանի հետ։ Ի՞նչ սարքավորումների մասին է խոսքը, ո՞րտեղ են այդ սարքավորումները:

-Պետրոսի բարձրացրած հարցերն իսկապես հրատապ են և անհապաղ լուծում են պահանջում։ Հիմա սկզբից պատմեմ, որպեսզի ամբողջական պատկերը պարզ դառնա։ Հիսունականներից Պոլիտեխնիկական ինստիտուտի երկրորդ մասնաշենքում, երբ տեղ հատկացվեց հիդրավլիկայի ամբիոնի համար, նկուղային հարկում արհեստանոց բացվեց: Ես այն ժամանակ դեռևս երիտասարդ էի, և մենք՝ իմ ավագ ընկերների հետ ՝ Ռաֆայել Տռոզյան, Վաչե Թոքմաջյան և ուրիշ անվանի մարդիկ, պրոֆեսոր Հովսեփյանի ղեկավարությամբ, մեկնում էինք հեռավոր գյուղեր, որտեղ էլեկտրաէներգիա չկար, գնում էինք, առանց էլեկտրաէներգիայի աշխատող՝ մեր կողմից պատրաստված ջրմուղ –ջրհան մեքենաներով  ձորերից խմելու և ոռոգման ջուր էինք հանում գյուղացիների համար: Չորս –հինգ տեղ ես եմ տեղադրել նման մեքենաներ, շատ տարածքներում՝ պրոֆեսոր Սարուխանյանը. դրանք հիդրավլիկական տարան են կոչվում։ Մենք միշտ էդ գործը սիրով արել ենք՝ օգնելով հազարավոր մարդկանց: Երբ ռեկտոր դարձավ պարոն Գալստյանը, հարց առաջացավ վերակառուցել, ամրացնել Պոլիտեխնիկի երկրորդ մասնաշենքի նկուղային հարկի հիմքերը, և արհեստանոցի համար տեղ չգտնվեց : Հաստոցները տարան, և մենք այլևս հնարավորություն չունենք նման ու բազմաթիվ այլ կարգի աշխատանքներ կատարելու համար: Արհեստանոցն այլևս գոյություն չունի:

Իսկ ի՞նչ արեցին հաստոցները:

-Երկու հաստոց են տարել և մեկ հղկաքար: Հղկաքարը հիմա համալսարանի պատի տակ դրված է, իսկ մյուս երկուսը , ասում են ՝ պահեստավորել են <<Հորիզոն 95>> ՍՊԸ –ում: Մեկը խառատային հաստոց էր ,մյուսը ՝գերազանց վիճակում գտնվող գայլիկոնային հաստոց: Այդ հաստոցը ջրային տնտեսության նախարար Ռոբերտ Շագոյանը՝ հասարակական կարգով երկար տարիներ կատարվող մեր աշխատանքների համար, նվիրել էր հիդրավլիկայի ամբիոնին : Որպես գույք այն համալսարանի հաշվեկշռում չի եղել :

Իմ զրուցակիցն այլ խնդիրների նույնպես անդրադարձավ …Շարունակությունը շուտով …

Հեղինակ՝ Արմին Հայրապետյան

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments