Ո՞ր ակադեմիական խմբերում և ի՞նչ առարկա է դասավանդել պրոֆեսոր Գագիկ Գալստյանը

Ճարտարապետության և շինարարության համալսարանի մեր աղբյուրները հայտնում են, որ  Գագիկ Գալստյանի հանձնարարությամբ ստուգում են, թե ռեկտորի գործողությունների դեմ բողոքող դոցենտ Վարդգես Համբարձումյանը լսարանային ժամերի քանի՞ բացակա ունի:

Երիտասարդ դոցենտի սուղ ժամերի մեջ, չեն կարող էական քանակի բացակայություններ լինել:

Այ, իսկ ռեկտոր Գալստյանի պարագայում, այդ հարցը մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Ժամանակին, ռեկտոր Գալստյանին ուղղվել է նման հարցադրում, որին, բնականաբար, նա չի պատասխանել:

Մենք ևս միանում ենք այդ հարցադրմանը. պարոն ռեկտոր Գալստյան, խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե վերջին 3 տարիների ընթացքում, Դուք ո՞ր ակադեմիական խմբերում՝ քանի՞ ժամ և ի՞նչ առարկա եք դասավանդել: Ինչպես նաև հայտնել, այդ դասաժամերը պարապել եք ինքնե՞րդ, թե՞ Ձեր փոխարեն այլ դասախոս է դրանք պարապել:

Խնդրում ենք լավ մտածել՝ պատասխանելուց առաջ: 

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments