Շառլատանը… Դրվագ 2

Բառարաններում, շառլատանը  [ʃɑrlɑˈtɑn] ներկայացվում է որպես միամիտ մարդկանց հավատը՝ վստահությունը չարաշահող խաբեբա:

Hraparak.am-ը սեպտեմբերի 7-ին  «ԴԱՍԱԽՈՍԸ ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻՆ ԷԼ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ» հոդվածը (այստեղ): ««Հրապարակը» զանգահարեց ռեկտոր Գալստյանին, ով լսելով հարցը, առաջարկեց «կապնվել»  բուհի մամուլի քարտուղարի հետ, թեպետ անհասկանալի էր, թե մամուլի քարտուղարն ինչ կարող է ասել իրեն վերագրվող արտագրությունների հետ կապված։ Այս առարկությունը լսելով՝ ռեկտորը հերքեց՝ միանշանակ նման բան չկա ու ավելացրեց՝ թող դիմեն ԲՈԿ։ Այլ հարցերի պարոն Գալստյանը կտրականապես հրաժարվում է պատասխանել և ցած դնում հեռախոսը՝ հաջողություն մաղթելով։

Ժխտելով գրագողության տասնյակ ակնառու փաստերն, որոնք առկա են իր ատենախոսության մեջ, Գագիկ Գալստյանը ևս մեկ անգամ փորձում է չարաշահել  միամիտ մարդկանց հավատը և իր շրջապատին ու հանրությանը խաբել, թե «ամեն ինչ շատ լավ է, նորմալ, միայն մի քանի փոքր թերություններ կան ատենախոսությունում»: Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ, գրագողության դեպքերն անհամեմատ ավելի շատ են, քան ես ներկայացրել եմ իմ գրքում ( այստեղ):

Այնպես որՙ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ռեկտոր Գագիկ Գալստյանը ստախոս է ու խաբեբա: Եվ այդ շառլատանն, ով ՉԱՐԻՔ է դարձել ճարտարապետաշինարարական համալսարանի համար, ժամ առաջ պիտի պաշտոնանկ արվի:

Իսկ այն, որ Գագիկ Գալստյանը Հրապարակ-ի լրագրողին, այս հարցի պատասխանն ստանալու համար,  առաջարկել է «կապնվել»  բուհի մամուլի քարտուղարի հետ,  սովորական գործելաոճ է դարձել այս ապաշնորհ անձնավորության համար՝ վաղուց արդեն բոլորը գիտեն, որ նա ի վիճակի չէ որևե հարցի ինքնուրույն պատասխանել:

ԱՅԴ ԾԱՆՐԱՁՈՂԸ ՆԱ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ՝ ԴԱ ՆՐԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՎԵՐ Է:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments