Նոր սկանդալ ճարտարապետաշինարարական համալսարանում. Դասախոսները պատրաստվում են դիմել կրթության նախարարին …

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած տասնյակ արտագրությունների մասին ԲՈԿ-ի հանձնաժողովի արդյունքները դեռ չեն հրապարակվել և հասարակությունը դեռևս չգիտի գրագող “գիտնականի” պաշտպանած աշխատանքում տեղ գտած աղաղակող այլ խայտառակ բացահայտումների մասին, մինչդեռ բուհում նոր սկանդալ է հասունանում:

Rector.am-ին հայտնի է դարձել, որ բուհում պատրաստվում են դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Գագիկ Գալստյանի վրա տարիներ շարունակ գրված դասաժամերը պարապելու իսկությունը պարզելու նպատակով:

Բանն այն է, որ Գագիկ Գալստյանն, ըստ բուհում տարածված կարծիքի, լսարան երբեք չի մտնում՝ դասերը նրա փոխարեն պարապում են այլ անձինք (այստեղ): 

Եթե հաստատվի այս լուրերի իսկությունը, ապա պատասխանատվության այլ մասերի հետ, կկանգնի Գալստյանի պրոֆեսորության լեգիտիմության հարցը: Հաշվի առնելով, որ ճարտարապետաշինարարականում ռեկտոր դառնալու համար  դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունենալը պարտադիր պայման է, ապա կստացվի, որ Գագիկ Գալստյանն եղել է կրկնակի ոչ լեգիտիմ ռեկտոր:

Բուհի դասախոսներն ասում են, որ գիտեն, թե ով է տարիներ շարունակ պարապել Գագիկ Գալստյանի դասաժամերը, և անհրաժեշտության դեպքում՝ կհայտարարեն այդ անձնավորության անունը:

 

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments