Նոյեմբերի հինգը Էդուարդ Եգորյանի ծննդյան օրն է…

Այսօր Էդուարդ Եգորյանը կդառնար 68 տարեկան… սակայն նա արդեն մեզ հետ չէ 22 տարի։ Ի՞նչ կորցրեց Հայաստանը նրա մահվամբ, դեռ կասի միակ դատավորը՝ ժամանակը… 

Ներկայացնում ենք հատված Էդուարդ Եգորյանի վերջին հարցազրույցից, որը նա տվել է 1999 թվականի օգոստոսի 10-ին՝ իր մահվանից մի քանի ժամ առաջ.

Շարունակվում է Կովկասի դատարկումը և չի կայանում անցումը զարգացման փուլ: Ես կխոսեմ մոտ ապագայի մասին՝ մոտակա հինգ-յոթ տարվա կտրվածքով: Հնարավորինս արագ տեմպերով Կովկասում պետք է հաստատվի ազատ առևտրի գոտի, երբ մարդկանց, ապրանքն ու ծառայությունների տեղաշարժը ազատ է: Կովկասյան ազատ առևտրի գոտին պետք է զուգահեռվի ԱՊՀ, Սևծովյան ազատ առևտրի գոտիների ստեղծման ակտիվ մասնակցությամբ: Սկզբունքները, նորմերը, որոնց հիման վրա պետք է ընթանան վերոհիշյալ ինտեգրացիոն պրոցեսները պետք է համատեղելի լինեն Եվրամիության, Միջազգային առևտրային կազմակերպության համապատասխան սկզբունքներին և նորմերին: Հակառակ դեպքում մենք կհանգենք փակ համակարգի, որտեղից ներդրումները և մարդիկ հեռանում են, իսկ մնացածները ապրում են մշտական տնտեսական ճգնաժամի և տարբեր վտանգների մթնոլորտում:

Շնորհավոր ծնունդդ Եգոր…

Գագիկ Ներսիսյան, Հովհաննես Թոքմաջյան, Արմեն Կիրակոսյան

Facebook Comments