ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲՈՒՀԵՐԻ ՈՒ ՎԱՃԱՌՎՈՂ ՌԵՖԵՐԱՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները խորագրով օրերս տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսելով բուհերի մասին, նշել է. «ժամանակակից աշխարհում շատ հայտնագործություններ արվել են ուսանողական ռեֆերատների իդեաների հիման վրա, իսկ մեր երիտասարդության քանի՞ տոկոսն է ռեֆերատ գրում։ Երիտասարդականի մերձակայքում քայլում ես, ավելի շատ ռեֆերատ վաճառող կրպակ կա, քան ծխախոտ վաճառող։ Քայքայումը սկսվում է այդտեղից»։

Փաստորեն վարչապետի պաշտոնակատարը խոսում է գնված ռեֆերատների, նույնն է թե գրագողության անթույլատրելիության մասին:

                          Գրագող ռեկտորը

Մեկ ամիս է, ինչ մենք տեղեկատվություն ենք տրամադրում ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գագիկ Գաստյանի դոկտորական ատենախոսությունում բացահայտված պլագիատի տասնյակ դրվագների վերաբերյալ, իսկ նա դեռևս շարունակում է պաշտոնավարել: Ոչ մեկի պետքը չէ, որ բուհի գրագող ղեկավարը չարիք է հասարակության համար:

Մեր կողմից ներկայացվածը` ակտիվ հղումներով չոր փաստեր են: Եվ բոլորովին կարևոր չէ, թե ո՞վ` ինչպե՞ս է վերաբերում ռեկտոր Գագիկ Գալստյանին: Նա խախտել է գիտակրթական համակարգի սրբության սրբոցը, նա գրագող է և նա պիտի հեռանա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքը գրագողության վերաբերյալ այնքան ակնհայտ է, որ տարաբնույթ մեկնաբանությունների տեղ չի թողնում:

Այլապես, եթե չի լուծվում նույն հարցը գրագող ռեկտորի մակարդակում, ինչպե՞ս կարող է այն լուծվել վաճառվող ռեֆերատների դեպքում:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments