Նախարարի հետ հանդիպում է փնտրում. BUH.AM

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. նոյեմբերի 19-ին:

Երկրորդ ժամանակաշրջանում՝ ևս 5 տարի պաշտոնավարելու, կամ առնվազն, մինչև ռեկտորի ընրությունների անցկացումը, ռեկտորի պաշտոնակատար նշանակվելու ակնկալիքով, Գագիկ Գալստյանը վերջին օրերին հանդիպում է փնտրում նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ նրա “դաբրոն” ստանալու նպատակով: Այս մասին գրում է BUH.AM-ը: 

Ռեկտոր Գալստյանի վերարտադրման նկրտումները,  լուրջ դժգոհություննեի առիթ են հանդիսացել բուհում, և առաջիկա օրերին մենք, հավանաբար, ականատես կլինենք համալսարանի պրոֆեսուրայի բաց քննադատություններին:

Հաշվի առնելով Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում հայտնաբերված գրագողության դեպքերը, որոնք վերջերս հաստատվել են ԲՈԿ-ի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև գրագողության երևույթի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի և նախարար Հարությունյանի ելույթները, ճարտարապետաշինարարական համալսարանի գործող ռեկտորի շանսերն այս հարցում, գնահատվում են ծայրահեղ ցածր:

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments